Բուդաղյանները կատարվածը կուլ չեն տա
Հայկական Մամուլ
Երեկ, աշխատանքային օրվա ավարտին, «Հրապարակ»-ը փորձել է ճշտել՝ կառավարությունն ստացե՞լ է հրաժարականի դիմում Սուրեն Խաչատրյանից: «Այս պահի դրությամբ՝ ոչ»,- պատասխանել է կառավարության մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը: Այնուհանդերձ, թերթի աղբյուրները չեն բացառում, որ այդ հրաժարականը կլինի:
Ի դեպ, Բուդաղյանները շատ հարգված-ճանաչված մարդիկ են մարզում ու Գորիսում. եթե իշխանությունները չձերբակալեն ու չպատժեն բոլոր մեղավորներին, Բուդաղյաններն իրենք դա կանեն՝ ասել է նրանց մոտ կանգնած թերթի աղբյուրը՝ հիշեցնելով, որ վերջիններիս հորաքույրը սովետի ժամանակ երկար տարիներ եղել է գործկոմի քարտուղար՝ «հայտնի Անժելա Բուդաղյանն էր», իսկ նրանց հայրը Գորիսի շրջանի տրեստի կառավարիչն էր, նրանց կրտսեր եղբայրը բնակվում է Ռուսաստանում, բավականին հայտնի մարդ է, լուրջ բիզնեսներ ունի ու «իր եղբայրների հետ կատարվածը կուլ չի տա»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը