Դժվար է հավատալ Կասիլյասի մասին Մոուրինյուի խոսքերին. Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կասկածանք է հայտնել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Կասիլյասին ուղղված խոսքերի վերաբերյալ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մոուրինյուն Իսպանիայի առաջնության վերջին տուրում Կասիլյասին չէր ընդգրկել թիմի հայտացուցակում և հայատարարել էր, որ Կասիլյասը և մի քանի այլ ֆուտբոլիստներ նշել էին, որ պատրաստ չեն խաղին:
«Դժվար է հավատալ, որ Կասիլյասը ինքը չի ցանկացել խաղադաշտ դուրս գալ: Ինձ համար դժվար է հավատալ, քանի որ Իկերին վաղուց եմ ճանաչում: Նրա կարիերան միշտ էլ անթերի է եղել: Սակայն Ֆրանսիայի հավաքականի հետ խաղից հետո չեմ խոսել նրա հետ: «Ռեալում» տիրող իրավիճակից հավաստի տեղեկություն չունեմ և չեմ միջամտում այդ ամենին, քանի որ դա ակումբի ներքին խնդիրն է»,-հայտարարել է Դել Բոսկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում