Պայթյուն Թբիլիսիի բնակելի թաղամասում. կան վիրավորներ
Վրաստան
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գլդանի շրջանի բնակելի շենքերից մեկում խոշոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում վիրավորվել է 5 մարդ` 3 երեխա և 2 կին, որոնցից մեկը հղի է: Այս մասին լրագրողներին հայտնել են դեպքի վայրում գտնվող ԱԻՆ ծառայության աշխատակիցները. փոխանցում է ИТАР-ТАСС-ыը:
Բոլոր վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Նախնական վարկածի համաձայն` պայթյունի պատճառ է դարձել բնակարանում արտահոսքից կուտակված գազը: Պայթյունը վնասել է հարևան 2 բնակարանները` կոտրելով նրանց միջև գտնվող պատը: Տուժել են 2 բնակարանների բնակիչները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան