«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Հայոց արհեստավարժ երաժշտության հիմնադիրն ու դաստիարակը. Մակար Եկմալյան

Գիտություն և Մշակույթ

Մակար Եկմալեանը կը հանդիսանայ հայ ազգային երաժշտութեան ինքնուրոյն ոճին եւ բարձրարուեստ արժէքներուն արհեստավարժ մշակման ու կատարելագործման շարժումին անմահ յառաջապահներէն մէկը՝ Տիգրան Չուխաճեանի եւ Քրիստափոր Կարա-Մուրզայի հետ։ Ինչպէս որ Եկմալեանի սաներէն եւ իր կարգին հայ երաժշտութեան մեծատաղանդ վարպետներէն Ռոմանոս Մելիքեան պիտի վկայէր, իր սիրուած ուսուցիչին մահուան 10-րդ տարելիցին առիթով, 1915-ի Մարտ 6-ին «Թատրոն եւ Երաժշտութիւն» հանդէսի էջերուն՝

«Անմահ է Մակար Եկմալեանը, ինչպէս անմահ յաւիտենական է գեղեցիկը միայն»։

Իսկ երաժշտագէտ փրոֆ. Ռ. Ա. Աթայեան, որ հիմնական ներդրում ունեցած է երկար տասնամեակներ, յատկապէս խորհրդային դարաշրջանին, անիրաւօրէն թերագնահատուած եւ լիարժէք չճանչցուած Եկմալեանի ժառանգութիւնն ու տաղանդը մոռացման փոշիներէն փրկելու եւ ըստ արժանւոյն գնահատելու գործին մէջ, հետեւեալ վկայութեամբ կը խտացնէ Եկմալեանի տեղն ու արժէքը հայ ժողովուրդի հոգեմտաւոր հարստութեան մէջ։

Մակար Եկմալեանի ստեղծագործական ժառանգութիւնը անցեալի հայ ազգային արհեստավարժ (պրոֆեսիոնալ) երաժշտութեան մէկ ամբողջական ու նշանակալից բաժինը կը կազմէ։ Այդ ժառանգութիւնը ունի ոչ միայն խոշոր պատմական, այլեւ մնայուն գեղարուեստական արժէք։ Անիկա հարուստ է իր իմաստային (թեմատիկ)-գաղափարական բովանդակութեամբ։ Անոր մէջ դրուած եւ նորարարական լուծում են ստացած հայկական երգահանական (կոմպոզիտորական) ոճի ու վարպետութեան կարեւոր խնդիրներ։ Կարա֊Մուրզայէն յետոյ Եկմալեանի ստեղծագործութիւնը հայ արհեստավարժ երաժշտութիւնը բարձրացուց նոր մակարդակի մը, կարեւոր դեր խաղաց ազգային երգահանական դպրոցի ձեւաւորման գործին մէջ եւ նախապատրաստեց Կոմիտասի երեւան գալը։ Եկմալեանի գործունէութիւնը հաւասարապէս էական նշանակութիւն ունեցաւ նաեւ հայ երաժշտական մանկավարժութեան եւ կատարողական արուեստի զարգացման բնագաւառէն ներս։

Հայ ազգային ու ժողովրդական երաժշտութեան մեծավաստակ վարպետը ծնած էր 2 Փետրուար 1856-ին Վաղարշապատի մէջ (Էջմիածին), Գրիգոր Եկմալեանի գիւղական համեստ յարկին տակ։

1872-ին, աւարտելով Ս. Էջմիածնի Ժառանգաւորացը, Եկմալեան անվարան նուիրուեցաւ հայ հոգիին ձայնային խորագոյն լարերն ու թրթռացումները յայտնագործելու եւ վերծանելու առաքելութեան։

1873-էն սկսեալ, Ն. Թաշճեանի ղեկավարութամբ, ընտելացաւ հայկական նոթագրութեան եւ մասնակցեցաւ հայ հոգեւոր երգերու ձայնագրութեան ու ժողովածուներու պատրաստութեան։

1874-ին արդէն սկըսաւ երգեցողութիւն եւ հայ եկեղեցւոյ երաժըշտութեան տեսութիւն դասաւանդել Գէորգեան Ճեմարանի մէջ՝ միաժամանակ մշակելով իր սեփական երաժշտական ընդունակութիւնները։

1877-ին երաժիշտի կոչումը զինք առաջնորդեց դէպի Ս. Փեթերսպուրկ, որ ժամանակաշրջանի հոգեմտաւոր պատրաստութեան եւ գեղարուեստի զարգացման մեծագոյն կեդրոններէն կը հանդիսանար։ Մինչեւ 1891 Եկմալեան ապրեցաւ Փեթերսպուրկի մէջ. 1879ին ընդունուեցաւ Երաժշտանոց ու 1888-ին աւարտեց Ն.Կ. Սոլովչովի երաժշտական դասարանը։

Եկմալեանի երաժշտական ստեղծագործութեան վրայ մեծ դեր ունեցաւ՝ ժամանակի չափանիշներուն համապատասխան միջազգային արհեստավարժ երաժիշտի ուսումնառութիւնը։ Բարձրագոյն իր ուսման եւ երաժշտական ընդունակութիւններու մշակման վրայ հիմնական ու բարերար ազդեցութիւն գործեցին յատկապէս Ն. Ռիմսկի Կորսակովի երաժշտական դասարանի իր պարապմունքները։

Միաժամանակ՝ ուսումնառութեան եւ ստեղծագործական կազմաւորման այդ ամբողջ շրջանին, Եկմալեան հայ հոգեւոր երաժշտութեան խմբերգային մշակումներ կատարեց եւ վարեց ղեկավարութիւնը Փեթերսպուրկի հայոց եկեղեցւոյ դպրաց դասի երգչախումբին։ Նոյն այդ տարիներուն էր, որ երեսնամեայ երաժիշտը լծուեցաւ իր գլուխ-գործոցը հանդիսացող Ս. Պատարագի մշակումին։ Նախքան իր ուսման աւարտը Եկմալեանի ստեղծած գործերուն մեծ մասը, սակայն, որոնք ձեռագիր վիճակի մէջ էին, այսօր անհետ կորսուած են։ Իսկ փրկուած մասը երկար ժամանակ սպասեց հրատարակութեան եւ ինչպէս երաժշտասէր հասարակութիւնը, այնպէս ալ քննադատները ընդհանրապէս պատկերացում չունեցան Եկմալեանի մշակած ազգային-ազատագրական շարժման նուիրուած գործերուն եւ ժողովրդային, գաւառական ու սիրային ստեղծագործութիւններուն մասին։ Բախտաւոր ճակատագիր ունեցաւ 1891-ին արդէն աւարտած Եկմալեանի Ս.Պատարագը, որ կորուստէ փրկուեցաւ՝ շնորհիւ Թիֆլիսի մէջ հայ մշակոյթի եւ երաժշտութեան ջերմ պաշտպաններու նախաձեռնութեան (կատարուեցաւ հանգանակութիւն եւ հրատարակուեցաւ ձեռագիր վիճակի մէջ գտնուող ստեղծագործութիւնը)։ Հետեւաբար, յատկապէս խորհրդահայ եւ ընդհանրապէս հայ իրականութեան մէջ, մինչեւ 1960-ականները Եկմալեան կը նկատուէր բացառապէս հայ եկեղեցական երաժշտութեան վարպետը։

Ս. Փեթերսպուրկի երաժշտանոցէն շրջանաւարտ՝ Եկմալեան 1891-ին հրաւիրուեցաւ Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, իբրեւ երաժշտութեան դասատու եւ երգեցիկ խումբի ղեկավար: Եկմալեանի պահանջով՝ երաժշտութեան դասերը բոլոր դասարաններուն մէջ սկսան դառնալ պարտադիր, շաբաթական երկու ժամ: Եկմալեան հիմնովին վերակազմեց եւ ընդլայնեց դպրոցի արական երգեցիկ խումբն ու անոր փորձերու ժամերը բարձրացուց շաբաթական վեց ժամի: Եկմալեանի առաջին գործերէն մէկը եղաւ ընտրել երաժշտականօրէն առաւել ընդունակ տղաները եւ առանձին խնամքով ու հոգատարութեամբ հետեւիլ անոնց՝ յատուկ ծրագրով արտադասարանային փորձեր կատարելով եւ առհասարակ ուղղութիւն տալով անոնց։

Ներսիսեան դպրոցի քառաձայն երգչախումբը արագօրէն ձեռք բերաւ արհեստավարժ բարձր մակարդակ, որուն հռչակը 1894-1895 թուականներուն տարածուեցաւ Անդրկովկասի տարածքին եւ անոր սահմաններէն անդին: «Հայութիւնը իր բովանդակ կեանքին մէջ,- ինչպէս որ հետագային պիտի վկայէր համաշխարհային հռչակի տիրացած հայ երգիչը՝ «Տարօնի սոխակ» Արմենակ Շահմուրատեանը,- Եկմալեանի Ներսիսեան վարժարանի խումբին պէս նմանը ունեցած չէ: Ռուս քրիթիկները (քննադատները) գրած են, թէ «Եկմալեանի խումբը ամբողջ մայր կայսրութեան եկեղեցական խումբերէն է՛ն աղէկներէն է»: Ամէն Կիրակի, Թիֆլիս, վանքի եկեղեցին ու բակը խռնուած էր ամէն ազգի երկսեռ բազմութեամբ, երբ իր՝ Եկմալեանի քառաձայն խումբը կþերգէր»:

Մակար Եկմալեան մինչեւ 1902 հայոց երաժըշտութիւն դասաւանդեց Ներսիսեան վարժարանի մէջ, արական երգչախումբ կազմեց ու ղեկավարեց, հայ երաժիշտներու սերունդ հասցուց, այդ շարքին՝ Կոմիտասին հայ հոգեւոր երաժշտութեան տեսութիւն սորվեցուց եւ, միաժամանակ, մեծ եռանդով ստեղծագործեց։

Պատահականօրէն չէ, որ հայ երաժշտութեան ճառագայթող հանճարը՝ Կոմիտաս Վարդապետ, իր ուսուցիչին նուիրուած առանձին աշխատութեան մը մէջ, կը վկայէ, թէ՝

«Հայոց երաժշտական անդաստանին մէջ Մակար Եկմալեանն անդրանիկ տունկը տնկեց»:

Մակար Եկմալեան երկար կեանք չունեցաւ, բայց հայ ժողովուրդին ժառանգ թողուց ազգային ու ժողովրդական երաժշտութեան մեծ հարստութիւն մը, որուն հոգեւոր կոթողական նուաճումը հանդիսացաւ «Ս. Պատարագ»ը։ Այս իմաստով դիպուկ է Վարպետի ծննդեան 150-ամեակին առիթով, «Ազգ»ի էջերուն, Մարիետա Մակարեանի կատարած արժեւորումը.- «Մակար Եկմալեանի թողած ժառանգութեան եւ հայ կոմպոզիտորական արուեստի դրսեւորումներից մէկն է հայաստանեայց առաքելական եկեղեցու սուրբ պատարագի մշակումը, որն իրականացրել է երեք տարբեր երգչախմբային կազմերի համար. եռաձայն՝ արական, քառաձայն՝ արական եւ քառաձայն՝ երկսեռ»:

Հայ Հոգիին ամէնէն թովիչ երգերը կը պարտինք Եկմալեանի՝ վաղ-գիւղական «Քելէ, քելէ խորոտ աղջիկ»ի օրինակով մշակումներէն մինչեւ քաղաքային «Սիրուհիս քեզ համար» եւ «Աղջիկ դու սիրուն»ը, աշուղական «Վարդ կօշիկս»ը, ազգային-ազատագրական «Ազնիւ ընկեր»ը, «Ձայնը հնչեց»ը, «Քաջ Զէյթուն»ը եւ մեր օրերուն անգամ այնքան լայն ժողովրդականութիւն վայելողով «Ով Հայոց Աշխարհ»ն ու «Թաղումն քաջորդոյն» երգերը։

Հայ ազգային երաժշտութեան յիշատակին նուիրուած այս անդրադարձը կþարժէ աւարտել «Հայկական Հանրագիտարան»ի հետեւեալ խիտ գնահատականով.-

«Կոմպոզիտոր, խմբավար եւ մանկավարժ՝ Մակար Եկմալեանն իր ստեղծագործութեամբ ու մանկավարժական գործունէութեամբ մեծապէս նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձեւաւորմանը, մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողութիւն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի եւ ռոմանսի ժանրերը:

«... Դեռեւս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական եւ հոգեւոր մեղեդիների խմբերգային մշակումներ: Նրա ստեղծագործութեան մէջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագ»ը, որը գրուած է երգչախմբի համար՝ առանց նուագակցութեան: Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ճիուզեփփ Վերտին, Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը եւ ուրիշներ»:

Հայոց հոգեւոր, ժողովրդական եւ ազգային երգերու բարձրարժէք մշակման մեծ վարպետն ու, միաժամանակ, հայ երաժիշտներու սերունդ կերտող բազմավաստակ Ուսուցիչը հանդիսացաւ Եկմալեան, որուն աշակերտեցին Ա. Շահմուրադեանի, Շ. Տալեանի, Մ. Աղայեանի, Ա. Տէր-Յովհաննիսեանի, Ա. Մայիլեանի, Ա. Մանուկեանի, Ա. Տիգրանեանի, Կոմիտասի եւ այլ մեծանուն տաղանդներու օրինակով հայկական երաժշտութեան անմահ արժէքներ։

Մակար Եկմալեան վախճանեցաւ 49 տարեկանին, Թիֆլիսի մէջ, նիւթական անձուկ պայմաններու հետեւանքով առողջութեան քայքայուած վիճակի մէջ։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված