Ռոնալդուն կարիերան կավարտի «Ռեալում». Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ հայատարարել է՝ թիմը հույս ունի, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կավարտի «Ռեալում». տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ես չգիտեմ, թե որքան են անհանգստացած «Ռեալի» երկրպագուները, որ Ռոնալդուի պայմանագիրն ավարտվում է 2015-ին, սակայն մենք ցանկանում ենք, որ նա իր կարիերան ավարտի «Ռեալում»: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի: Առջևում Ռոնալդուն կարիերան շարունակելու շատ տարիներ ունի: Մենք մեր 10-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում մտադիր ենք տոնել նրա հետ միասին»,-հայտարարել է Պերեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պորտուգալացին հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում