Ես չարժեմ այնքան գումար, որքան վճարեց «Բարսան». Նեյմար
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ նա չարժեր այն գումարը, որը իր համար կատալոնյան թիմը վճարել է «Սանտոսին». տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» համար Նեյմարի տրանսֆերն արժեցավ 57 մլն եվրո:
«Չեմ կարծում, որ արժեմ այդքան գումար: Երբեք չեմ մտածել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարվելու մասին: Նա արդեն խաղում է «Բարսայի» կազմում, և դա Մեսսին է»,-հայտարարել է Նեյմարը:
Նեյմարը նաև հայտարարել է, որ «Բարսելոնա» է եկել թիմին օգնելու և նպաստելու նրան, որ Մեսսին շարունակի լինել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստի խոսքերով՝ իր սիրտը պատկանել է «Բարսային»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում