Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Իտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ) 

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել «Նաիրիտ գործարանի» հարցով օրենսդրական նախաձեռնությամբ

Քաղաքական

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ղեկավարավելով ՀՀ Սահմանադրության 73-րդ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածներով' օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՎԱԼՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծը:

Առդիր՝ 3 էջ:

Հարգանքով'

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄ

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՎԱԼՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումները, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը, ինչպես նաև նկատի ունենալով հանրապետության սոցիալ տնտեսական վիճակի վրա ընկերության զգալի դերակատարությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներով, ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝

2.1. «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը, ՀՀ կառավարության և գնորդի ստանձնած պարտավորություններն (ըստ կատարման ժամանակացույցի) ու դրանց փաստացի կատարման վիճակը,

2.2. մասնավորեցումից մինչև այժմ ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձևավորման գործընթացը և նպատակները,

2.3. «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության շուրջ դրա բաժնետերերի, ինչպես նաև կախյալ կամ դուստր ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունները և դրանց օգտագործման ուղղությունները,

2.4. գործարանի վերագործարկման համար ընկերության ստանձնած վարկային պարտավորությունները և դրանց օգտագործման արդյունավետությունը.

2.5. ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը և կառավարման արդյունավետությունը,

2.6.ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացված միջոցառումներն և զարգացման ծրագրերն:
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս՝
3.1. հարցումներով դիմում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերությանն, որոնք ողջամիտ ժամկետներում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը,

3.2. Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու նպատակով,

3.3. իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների և փորձագետների,

3.4. «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալի տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառների գնահատականի վերաբերյալ իր գրավոր եզրակացությունը ներկայացնում է համապատասխան իրավասու մարմիններին:

4. Հանձնաժողովի անդամներն, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու փորձագետները, Հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերություն՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: Հանձնաժողովն իր կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրում է նախագահ:

6. Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին:

7. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

8. Հանձնաժողովը իր գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 5-ը: Եզրակացության վերաբերյալ դիտողություններ և առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության սոցիալտնտեսական կյանքի վրա «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաև գործարանի պարապուրդի կամ տևական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքների, ու ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու և ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկմանՀետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկըԶելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներումՏ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվիԴեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Սեուլը Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները անվանել է իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգՀայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը խոսել է իր կարիերան ավարտելու մասին Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում Ութ երկրներ դատապարտել են Իսրայելին Գազայում իր գործողությունների և խաղաղության ջանքերը խաթարելու համարԸնկերուհու նախկին ամուսնուն ներկայացել է որպես քրեական ենթամշակույթին հարող և սպառնալիքներով խոշոր չափի շորթում կատարել Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրումԲաքվում պահվող հայերի հարցում Հայաստանի լռությունը մտահոգիչ է․ Վարդևանյան
Ամենադիտված