Կապացուցեմ, որ ես դեռ յուրահատուկ եմ. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր ետ վերադարձը լոնդոնյան ակումբ.
«Ես չեմ եկել իմ հաջողություններն այս ակումբում ուղղակի հիշելու համար: Նշանակություն չունի, որ ես երկրպագուների հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ: Ես եկել եմ այստեղ աշխատելու, և ես պրոֆեսիոնալ եմ: Ինքս իմ նկատմամբ պահանջկոտ եմ: Այո, ինձ համար կարևոր է երկրպագուների աջակցությունը: Սակայն մտադիր եմ ամեն ինչ սկսել զրոից: Ուզում եմ ապացուցել, որ ես դեռ նրանց համար յուրահատուկ եմ: Շատ պետք է աշխատեմ թիմս կառուցելու համար: Որոշակի առաումով ես փոխվել եմ, ես նույնպես մարդ եմ: Հնարավոր է՝ հիմա ավելի շատ եմ, պատրաստ մեկ թիմում երկար ժամանակ անցկացնելուն»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում