Հայնկեսին «Ռեալը» գլխավորել խորհուրդ տալու համար նրա թշնամին պետք է լինեմ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է.
«Հայնկեսին իր աշխատանքի համար պետք է հուշարձան կանգնեցնել: Սակայն նրա թշնամին պետք է լինեմ, որպեսզի նրան խորհուրդ տամ գլխավորել «Ռեալը»: Նրա համար լավագույն տարբերակը բոլոր առաջարկներից հրաժարվելն է, քանի որ գլխավոր մարզչի պաշտոնին հրաժեշտ տալու ավելի լավ տարբերակ անհնար է պատկերացնել»,-Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:
Ինքը Հայնկեսը նշել է.
«Ինձ հանգիստ է անհրաժեշտ: Խոստացել եմ կնոջս, որ «Բավարիայի» հետ պայմանագրի ավարտից հետո կդադարեցնեմ մարզչական կարիերաս»:
Նշենք, որ 2012/13-ին Հայնկեսը «Բավարիայի» հետ հաղթեց Գերմանիայի առաջնությունում, Գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում