Փարիզում մահացած է հայտնաբերվել Ֆրանսիական հետախուզության նախկին պետը
Աշխարհ
Ֆրանսիական հետախուզության նախկին ղեկավար 69-ամյա Իվ Բերտրանը մահացած է հայտնաբերվել Փարիզի իր բնակարանում. երեքշաբթի օրը հայտնում են ֆրանսիկան ԶԼՄ-ները:
Նախկին հետախուզական վարչության պետի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը: Մահվան պատճառը դեռևս չի հստակեցվել:
Բերտրանը հետախուզական վարչությունը ղեկավարում էր 1992-2004թթ.:
2008-ին հանրության տրամադրության տակ էին հայտնվել Բերտրանի օրագրերը, որոնք նա գրում էր 1998-2003թթ. ընթացքում: Դրանցում մասնավորապես տեղեկութուններ էին պարունակվում Ֆրանսիայի 5-րդ հանրապետության ֆինանսական և քաղաքական կյանքի, ինչպես նաև շատ հանրահայտ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան