Օրվա շախմատային իրադարձությունները
Սպորտ
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում վեց առաջատարներից: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը և Դավիթ Պառավյանն ունեն 2-ական միավոր:
Դուք կարող եք «Մեծ Եվրոպա» մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետևել մեր կայքում հունիսի 1-9-ը: Սկիզբը՝ ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում
Գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո ունեն 6-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Միխեիլ Մճեդլիշվիլուց և Լևան Պանցուլայայից (Վրաստան):
Մինչև մրաշարի ավարտը մնում է երեք տուր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում