Հենրիկ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում. վիճակագրություն
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հրապարակել է «հանքափորների»՝ Չեմպիոնների լիգայի վիճակագրությունը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մասնակցել է 8 խաղի և դաշտում անցկացրել 720 րոպե: Դաշտում նույնքան ժամանակ են անցկացրել նաև Ռակիցկին, Սրնան, Ռացը և Ֆերնանդինյոն:
Մխիթարյանը մեկ անգամ դարձել է դուբլի հեղինակ: Երկու անգամ դուբլ է ձևակերպել Ֆերնանդինյոն:
Դոնեցկցիների կազմում միակ հեթ-տրիկի հեղինակը դարձել է Ադրիանոն: Մխիթարյանի գոլերից մեկը դարձել է հաղթական («Նորդշելանդի» հետ խաղում):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում