«Քաղաքում» սերիալի Մխոն երբեք չէր սիրի Անուշիկի նման աղջկա
Այլ
Սիրված դերասան Հովհաննես Դավթյանը «Բանակում-քաղաքում» սերիալում Մխոյի կերպարի դերակատարմամբ շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից: Դերասանը ArmStar.am-ին պատմեց, որ ինքն անձամբ է դիմել “Շանթ” ՀԸ՝ աշխատանքի ընդունվելու և իրեն առաջարկել են այս դերը: “Ես սկզբում աշխատում էի Արմենիա հեռուստաընկերությունում, հետո այնտեղից դուրս եկա, գնացի “Շանթ”: Ինձ առաջարկեցին այս դերը”:
Հովհաննեսը պատմեց, որ իրեն առաջարկված կերպարը՝ Մխոն ու ինքը բացարձակ տարբեր են: ArmStar.am-ին հետաքրքրեց, թե արդյոք դժվար չէ մարմնավորել մի կերպար, ով բնավորությամբ ու խառնվածքով բացարձակ հակասում է քեզ: Պատասխանն այսպիսին էր. «Դա իմ մասնագիտությունն է: Եթե ես սիրելով եմ խաղում դերը, գտնում նրան բնորոշ հատկանիշները, ստեղծում կերպար, ապա դժվար չէ: Ես կարծում եմ՝ դժվար կլինի այն մարդու համար, ով մասնագետ չի, ով չի տիրապետում մասնագիտությանը»:
ArmStar.am-ը մի փոքր համարձակությամբ Հովիկի մարմնավորած Մխոյի կերպարին անվանեց «քյառթու», ինչը չվրդովեցրեց դերասանին: «Մխոն քյառթու է, ճի՛շտ է, բայց եթե հետևում ենք Մխոյի կերպարին, հասկանում ենք , որ նրանում ուսուցողական բան կա: Քարոզվում է ճիշտ հակառակը՝ պետք չէ լինել քյառթու, այդքան պահպանողական, բարդույթներով: Հիմա այն ժամանակն է, որ մենք էլ սկսում այդ քյառթու բաներից ձերբազատվել, ավելի ազատ ապրել, դեպի եվրոպական արժեքներն ենք գնում, իհարկե այս ամենը չափի մեջ է գեղեցիկ, այլասերվել պետք չի եվրոպացիների նման, բայց ազատ ապրելակերպ ու մտածելակերպ չափի մեջ պետք է ունենանք: Ինչ վերաբերում է Մխոյին, ապա նրա կերպարով սցենարիստը ցանկանում է ցույց տալ, որ թեև նա ամենաքյառթու տղաներից է, բայց ետ է կանգնում իր գաղափարներից, սկսում է ավելի ազատ մտածել: Սերը (հեղ. Անուշիկի հանդեպ սերը) տվյալ պարագայում ավելի ուժեղ է լինում, ավելի հաղթող»,-ավելացրեց Հովիկը:
Ինչ վերաբերում է Հովիկի հայացքներին, ապա, թեև դերասանը խոսեց ֆիլմի իր կերպարի ուսուցողական գաղափարների տարածման մասին, այնուամենայնիվ անձամբ դերասանը դրանց կրողը չէ: Այս հետևությունն ArmStar.am-ն արեց հետևյալ հարցի պատասխանից: Մեր հարցին, թե իրական կյանքում Հովիկը կսիրի այնպիսի աղջկա, ինչպիսին Անուշիկն է, ում կերպարը մարմնավորում է Անաիս Սարդարյանը, Հովիկը պատասխանեց. “Ո՛չ, ինձ ուրիշ խառնվածքի աղջիկիներ են դուր գալիս: Արտաքինի մասին չէ խոսքս, այլ ինչ-որ առումով վարքի: Մխոն սերիալում արդեն ընդունում է այնպիսի մի աղջկա, ում Հովհաննեսը չէր ընդունի”,- ծիծաղով պատասխանեց Հովհաննեսը:
Դե մեր հայ տղամարդկանցից քչերն են, որ կարողանում են հանուն սիրո աչք փակել իրենց ընտրյալի նախկին ընկերոջ կամ գուցե ընկերների վրա: Հովհաննեսն այս առումով մեծամասնության կողմից է: Հետագայում ևս Հովհաննես Դավթյանը իրեն կատակերգիկ կերպարներում է տեսնում: “Ես շատ սիրում եմ կատակերգիկ ժանրը, ոչ նրա համար, որ դա ինձ մոտ ստացվում է, քանի որ ես վստահ եմ, որ ինձ մոտ մյուս ժանրերն էլ լավ կստացվեն՝ դրամատուրգիա, տրագեդիա, պարզապես ինձ այս ժանրը ավելի հոգեհարազատ է: Կարծում եմ՝ սերիալների սիրահար ընթերցողները լավ հիշում են, որ էկրանին բավական երկար ժամանակ մեզ զվարճացնում ու հանգստացնում էր “Բանակում” սերիալը, որն “իրեն սպառելուց հետո” վերածվեց “Քաղաքում”-ի:
ArmStar.am-ը հետաքրքրվեց, թե «Քաղաքում»-ը կարո՛ղ է հետագայում վերածվել մեկ այլ սերիալի: «Ես, անկեղծ ասած, չգիտեմ հեռուստաընկերության տնօրինության որոշումների մասին, բայց եթե սերիալը ունենա ռեյտինգ, ունենա հովանավորներ, հնարավոր է, որ նախագիծը շարունակվի, ասենք դառնա, չգիտեմ, «Գերեզմաններում»»,-կատակեց Հովհաննեսը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը/ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան