«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը 

Անի Երանյան. «Եթե ինչ–որ մեկը կարողանա Մոսոյի սիրտը գրավել, ես շատ ուրախ կլինեմ»

Հասարակություն

Դերասանուհի Անի Երանյանը, ով հեռուստադիտողների կողմից սիրվեց «Գեներալի աղջիկ» սերիալից, տևական ժամանակ է Մոսկվայում էր: Բացի հանգստանալուց, Անին նաև զբաղվում էր քաղաքացիություն ստանալու հարցերով: Այժմ նա Երևանում է և պատրաստվում է նոր ուժերով անցնել գործի. «Նոր առաջարկներ ունեմ, որոնց պատճառով էլ վերադարձա, բացի դրանից պետք է նեկայացման փորձերի մասնակցեմ»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Անին: Դերասանուհին չցանկացավ մանրամասնել նոր առաջարկները, քանի որ դեռ իր համաձայնությունը չի տվել, միայն նշեց, որ դրանք կապ ունեն իր մասնագիտության հետ:

Ինչպես Անին է ասում, տևական դադարը նրան հանգստանալու և մտքերն իմի բերելու համար էր. «Հինգը տարի առանց դադարի աշխատելը շատ դժվար էր, իսկ սերիալն այնպիսի բան է, որ հեռուստադիտողն իրավունք չունի տեսնել, որ դու հոգնած ես, չես քնել: Բնականաբար այդ ամենից հետո հանգստանալու կարիք կար և և բացի դրանից պետք է հնարավորություն տալ նաև նոր սերնդի ներկայացուցիչներին, որ նրանք էլ կարողանան փորձել իրենց ուժերն ու առաջ գնան»,-նշեց Անին:

Դերասանուհին այն երջանիկներից է, ում սերիալի ավարտիցի հետո չեն մոռացել. «Փառք Աստծո անգամ Մոսկվայում ինձ գրում էին սոցիալական ցանցերում: Կա հեռուստադիտողների մի մաս, որն ինձ սիրում է ու սպասում»: «Գեներալի աղջիկը» սերիալում Նարեի կերպարը դրական ու բարի էր, բայց այսօր Անին իր կերպարում զանազանություն է փնտրում. «Ես որպես դերասան շատ եմ ուզում, որ ժողովուրդն ինձ տեսնի այլ դերում, ինքս էլ եմ ցանկանում ինձ տեսնել ուրիշ կերպարում: Կարծում եմ՝ դերասանի համար զանազանությունը ճիշտ է»:

Չնայած որ Անիին դուր է գալիս դերերի բազմազանությունը, սակայն բաց տեսարաններում չի համաձայնվի նկարահանվել. «Եթե դերասանը պրոֆեսիոնալ է, նրա համար չպետք է լինի բաց տեսարաններում նկարահանվելու խթան, բայց, ցավոք, մեր երկրում դեռ լավ չեն ընկալում և ընդունում այդ ամենը: Ու չեմ կարծում, որ մեր ռեժիսորները կարողանում են ճիշտ մատուցել այդ տեսարանները: Կոնկրետ ես դեռ պատրաստ չեմ բաց տեսարաններում նկարահանվել»,-պարզաբանեց զրուցակիցս:

Անին հետևում է իր նախկին անձնակազմի նկարած նոր «Քույրը» հեռուսասերիալին. «Ես հինգ տարի ապրել եմ այդ մարդկանց հետ, և մինչ օրս շարունակում եմ շփվել նրանց հետ, երբեմն էլ գնում են նրանց նկարահանման հրապարակ, հետևում եմ նրանց արած գործին»: Իսկ խոսելով սերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննա Մովսիսյանի մասին, Անին ասաց. «Շատ լավ արտաքինով աղջիկ է, նոր սկսնակ դերասանուհի է՝ ում տվել են հնարավորություն իրեն բացահայտելու, առաջ գնալու: Իհակե բոլորս էլ թերություններ ունեցել ենք, սակայն մեր ռեժիսորը մեզ հետ այնպես է աշխատել, որ դրանք շտկվել են և մենք ավելի ենք հմտացել: Իմ կարծիքով Աննային սիրում են, ես էլ եմ հավանում նրան»:

Այն խոսակցություններին, թե Աննան փոխարինելու եկավ Անիին, դերասանուհին տվեց իր պատասխանը. «Անի Երանյանին փոխարինող չի եկել, Անի Երանյանին փոխարինող չի լինի, ոչ թե նրա համա որ Անի Երանյանը շատ լավն է, կամ անփոխարինելի, պարզապես ես ունեմ իր տեղը, իսկ Աննան՝ իր հեռուստադիտողը: Հաջողության հասնելը կախված է նրանից, ես կարծում եմ նա կկարողանա և աստված տա Անի Երանյանի հաջողությունից կրկնակի ունենա»:

Իր անձնականի մասին խոսելիս Անին նշեց, որ սկզբում այն շատ բացահայտ էր հեռուստադիտողների համար, հետո հասկացավ որ այդ անկեղծությունը շահագործվում է. «Հիմա էլ չեմ ուզում խոսել դրա մասին, բայց այսպես ասեմ, եթե ինչ որ մեկը կկարողանա Մոսոյի սիրտը գրավել, ես շատ ուրախ կլինեմ», վերջում էլ ծիծաղելով ավելացրեց. «Իսկ եթե իմ սիրտը գրավեն՝ ավելի լավ, չնայած որ սիրտս գրավելը հեշտ չէ»:

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը /ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ
Ամենադիտված