Աղետից հետո 50-հազարերորդ երեխայի ծնունդը
Հայկական Մամուլ
Անցած շաբաթ օրը' հունիսի 1-ին, Գյումրու ծննդատանը հանդիսավոր նշվել է 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո 50-հազարերորդ երեխայի ծնունդը: Փոքրիկ Հայկը, որը լույսաշխարհ է եկել դրա նախորդ երեկոյան, չորս կիլոգրամ քաշով, քաղաքամերձ Ղարիբջանյան գյուղի բնակիչ Հովհաննիսյանների ընտանիքի երրորդ զավակն է:
Ծննդատուն այցելել, նորածնի ծնողներին շնորհավորել եւ 100 հազար դրամ են նվիրել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետը փոքրիկի համար նաեւ մանկասայլակ էր անձամբ ընտրել ու գնել: Փոքրիկ Հայկն ու նրա ծնողները նվերներ են ստացել նաեւ այլ կազմակերպություններից ու անհատներից: Մարզպետն ու քաղաքապետը շրջել են ծննդատան սենյակներով, ծաղիկներ ու նվերներ հանձնել օրվա 13 նորածինների մայրերին: Ծնունդներից 9 տղա երեխաներ են եղել, 4-ըՙ աղջիկ:
... Հայտնի չէ միայն, թե այս քսանհինգ տարիներին ծնված 50 հազար երեխաներից քանիսն են առ այսօր իրենց ընտանիքներով շարունակում ապրել Հայաստանում:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը