Միջադեպ սահմանին
Հայկական Մամուլ
Երեկ, օրվա վերջում նոր միայն մեզ հաջողվեց մեր աղբյուրներից ճշտել, որ իրականում լուրջ միջադեպ է եղել: Կիրակի երեկոյան հակառակորդի կողմից հարձակման փորձ է արվել: Ճիշտ է՝ հայկական կողմը հետ է մղել հակառակորդին, սակայն մեր կողմից զինվոր է վիրավորվել, ում երկուշաբթի առավոտյան տեղափոխել են հոսպիտալ: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ զինվորը լուրջ վնասվածք չի ստացել, եւ նրա վիճակը կայուն է: Բացի կիրակի օրվա միջադեպը, հակառակորդի կողմից կրակոցներ հնչել են նաեւ երկուշաբթի գիշերը, սակայն, բարեբախտաբար, այս մեկն ավարտվել է առանց կորուստների: Ներկայում վիճակը սահմանին խաղաղ է:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը