Եվրոպան ահաբեկած Մեծ ջրհեղեղը Չեխիայից շարժվում է Ավստրիա (տեսանյութ)
Աշխարհ
Չեխիայից հետո Եվրոպան ահաբեկած Մեծ ջրհեղեղը շարժվում է Ավստրիայի ուղղությամբ: Մայրաքաղաք Վիեննայում Դունայ գետի ջրի մակարդակը, օդերևութաբանների կանխատեսմամբ, կարող է գերազանցել 2002-ին գրանցած ռեկորդային սահմանը, երբ Ավստրիան կրեց վերջին 100 տարիների ամենաուժեղ ջրհեղեղը: Երեշքաբթի օրը դադարած անձրևները նոր ուժով կվերսկսվեն այսօր. գրում է Ruvr.ru-ն:
Արդեն երեքշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից արևելք ընկած հարթավայրերում գտնվող տներն ու գյուղատնտեսական կուլտուրաները հայտնվել էին ջրի տակ: Բուն մայրաքաղաքում փակ են գետերի վրա գործող նավահանգիստները:
Իսկ միևնույն ժամանակ Չեխիայում իրավիճակն արդեն կարգավորվում է: Պրահայի պետական տրանսպորտային հիմնարկությունը տեղական ժամանակով 05-00-ին բացել է մետրոպոլիտենի 5 կայարանները, որոնք փակվել էին հեղեղի սպառնալիքի պատճառով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան