«Ռեալը» կխաղա «Ալ Սադի» հետ՝ ի պատիվ Ռաուլի
Սպորտ
«Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է Սանտիագո Բերնաբեուի գավաթի խաղարկությունում իր ուժերը չափել քաթարական «Ալ Սադ» ակումբի հետ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մադրիդյան թիմի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել քաթարական ակումբի հետ և ներկա պահին քննարկում են խաղի անցկացման ժամկետը:
Նշենք, որ «Ռեալը» հենց այնպես չի ընտրել «Ալ Սադին». այնտեղ հանդես է գալիս մադրիդյան թիմի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը: Իսպանական թիմի ղեկավարությունը մտադիր է այդ խաղում պատվել Ռաուլին:
«Շալկե 04»-ը արդեն դա արել է՝ Ռաուլի պատվին խաղ կազմակերպելով 2012-ի ապրիլի 28-ին:
Գերմանական թիմի կազմում Ռաուլը հանդես է եկել երկու տարի, այնինչ «Ռեալում»՝ 16:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում