Ռոնալդուն քննադատություններս չէր ընդունում. կարծում էր` գիտի ամեն ինչ. Մոուրինյու
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր աշխատանքի մասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ իր հայրենակիցը չի ընդունել իր հասցեին քննադատությունները:
«Կրիշտիանուն երեք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, երբ թիմը գլխավորում էի ես: Եվ նրա հետ ես միայն մեկ խնդիր ունեի՝ նա չէր ընդունում մարտավարության հետ կապված քննադատությունները: Ցանկանում էի նրա տակտիկան կատարելագործել, քանի որ կարծում եմ՝ նա կարող է այդ առումով առաջ գնալ: Հնարավոր է՝ Կրիշտիանուն կարծում է, որ ամեն ինչ գիտի: Սակայն այդ դեպքում մարզիչը ֆուտբոլիստին չի կարող օգնել կատարելագործվել»,-հայտարարել է Մոուրինյուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում