Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին որոշելիս դժվար կլինի ընտրել Նեյմարի և Մեսսիի միջև. Ալվեշ
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը համոզված է, որ իր հայրենակիցը՝ Նեյմարը, հաջող հանդես կգա իր նոր թիմում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ լինելու համար առաջին հերթին համեստ պետք է լինել: Իսկ Նեյմարն այդ որակն ունի: Համոզված եմ՝ ապագայում դժվար է լինելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի որոշման հարցում ընտրություն կատարել Նեյմարի և Մեսսիի միջև: Նեյմարը գիտի այն ճանապարհը, որով կարող է նվաճել այնքան «Ոսկե գնդակ», որքան ունի Մեսսին»:
Հիշեցնենք, որ Նեյմարը կատալոնյան ակումբի հետ պայմանագիր կնքեց օրեր առաջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում