Թբիլիսիում բանտից ազատ է արձակվել «Վրաստանի համար մեկ ահաբեկիչը»
Վրաստան
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «Վրաստանի համար 1 ահաբեկիչ» որակված Շոթա Չիչիաշվիլին. գրում է Интерфакс-ը: Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հայտարարել է, որ նրա ազատ արձակումը հնարավոր է եղել համաներման մասին ընդունված օրենքի շնորհիվ:
Նա ազատ է արձակվել 4 օր առաջ` բանտում անցկացնելով դատապարտված 22 տարիներից միայն 8-ը:
2005-ին Չիչիաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման 1998-2001թթ. ընթացքում զինված խմբավորում ստեղծելու համար: Խմբավորումն առևանգել էր 3 իսպանացի գործարարի, բրիտանացի բանկիր Փիթեր Շոուին, Կարմիր խաչի մի քանի աշխատակցի. նշում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան