Հռոմի Պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հայաստան
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը, երկուշաբթի օրը Վատիկանում ընդունելով Կիլիկիայի հայ կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդ Ներսես Բեդրոս 19-րդի ղեկավարած պատվիրակությունը, հաստատել է ավելի վաղ իր կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր դիրքորոշումը. գրում է Asbarez պարբերականը:
Հանդիպման ընթացքում Հռոմի Պապը հանդիպել է հայ պատվիրակության ներկայացուցիչների հետ, և երբ նրանցից մեկը նշել է, որ ինքը Ցեղասպանության զոհերի սերնդին է պատկանում, պոնտիֆիկոսը պատասխանել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»` դրանով հաստատելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր դիրքորոշումը, որը նա ավելի վաղ արտահայտել էր, երբ դեռևս որպես Խորխե Բերգոլիո կարդինալ՝ ղեկավարում էր Արգենտինայի Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցին:
7 տարի առաջ` Ցեղասպանության 91-րդ տարելիցին, նա կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ում Հայ դատի գրասեյակի տնօրեն Ալֆոնսո Թաբակյանը նշել է, որ սա պոնտիֆիկոսի առաջին նմանատիպ հայտարարությունն էր Հռոմի Պապի պաշտոնում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից