Հենրիկ Մխիթարյան. վիճակագրություն՝ 2012/13 մրցաշրջան
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը, դիտարկելով ակումբի ելույթները Չեմպիոնների լիգայում, Ուկրաինայի առաջնությունում, գավաթի և սուպերգավաթի խաղարկությունում, հրապարակել է ակումբի ելույթների վիճակագրությունը
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխթարյանը մասնակցել է 42 խաղի, խաղադաշտում անցկացրել է 3655 րոպե և հեղինակել ռեկորդային 29 գոլ:
Դոնեցկյան թիմի կազմում մեկական անգամ հեթ-տրիկի հեղինակ են դարձել Մխիթարյանը և Ադրիանոն: Հայազգի ֆուտբոլիստը ամենաշատ դուբլն է ձևակերպել (8 դուբլ):
Մխիթարյանը մեկ անգամ դիպուկ իրացրել է 11 մետրանոց հարված, 6 անգամ հաղթական գոլի հեղինակ է դարձել, երկու անգամ՝ հաղթական գոլի փոխանցում կատարել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում