«Լիվերպուլը» կհրաժարվի Մխիթարյանից
Սպորտ
«Լիվերպուլը» պատրաստ չէ ամեն գնով պայքարել հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի համար. տեղեկացնում է The Telegraph-ը:
Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի համար անգլիական թիմը 20 մլն ֆունտ պատրաստ է վճարել միայն այն դեպքում, եթե «Լիվերպուլը» վաճառի Լուիս Սուարեսին:
Ուրուգվայցու տրանսֆերի համար անգլիական ակումբը ցանկանում է ստանալ 40 մլն:
Եթե Սուարեսը մնա «Լիվերպուլում», ապա անգլիական թիմը կհրաժարվի Մխիթարյանին ձեռբերելու ցանկությունից:
Նշենք, որ Սուարեսին ձեռքբերելու գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում