«Կարֆուրն» արդեն Հայաստանում է
Հայաստան
«Կարֆուրն» արդեն Հայաստանում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Վերջինիս խոսքերով՝ «Կարֆուրի» աշխատակիցները պարբերաբար այցելում են նախարարություն, հարցեր են տալիս։
Վահրամ Ավանեսյանը նշեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունն աջակցում է կազմակերպության աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ «Կարֆուրի»՝ Հայաստան գալու մասին լուրերը շրջանառվում էին դեռևս նախորդ տարի, և այս ամենի հետ պարբերաբար շրջանառվում էին նաև այն լուրերը, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտում են խանութների ցանցի մուտքը Հայաստան, քանի որ այն լուրջ մրցակից էր Հայաստանում գործող սուպերմարկետների ցանցերի իշխանական ղեկավարության համար։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից