Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին Ռյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետո Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) 

Կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

Հայաստան

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեղեկատվություն՝ Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների ու արտահանումների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և գյուղատնտեսական մթերքի տոնավաճառների վերաբերյալ

1. Ընթացիկ տարվա մթերման և արտահանման նախապատրաստական աշխատանքներ

- Կատարվել է պտուղբանջարեղենի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի՝ 2013 թվականի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 59443.0 տոննա բանջարեղեն, որից՝ 52224.0 տոննա լոլիկ և 28284.0 տոննա պտուղ, որից՝ 4386.0 տոննա խնձոր, 5508.0 տոննա դեղձ, 10789.0 տոննա ծիրան և 7601 տոննա այլ պտուղ: Վերամշակող ընկերությունների կողմից պտղի և բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 28.5 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես՝ 25.9 տոննայով լոլիկինը, 1.9 հազ. տոննայով ծիրանինը և 4.2 հազ. տոննայով այլ պտղինը:

- Պտուղբանջարեղենի մթերումների գործընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան գրությամբ վերամշակող ընկերություններին առաջարկվել է սկսել գյուղացիական տնտեսությունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և տրամադրված պտուղբանջարեղենի մթերումների օրինակելի պայմանագրի ձևի հիման վրա:

- Պտուղբանջարեղենի մթերման կանխատեսվող ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ մարզպետարաններին և նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին՝ մարզի գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու, վերջիններիս ու վերամշակող ընկերությունների միջև հումքի գնման պայմանագրերի կնքման գործընթացի հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման գործընթաց

Ընթացքի մեջ է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:

Սույն թվականի հունիսի 4-ի դրությամբ կնքվել է 8811 պայմանգիր, որից 8580-ը՝ խաղողի և 231-ը՝ պտուղբանջարեղենի գնման:

Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է կանխավճար, բուժանյութեր և այլ օժանդակություն:

Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:

3. Մթերում

Ընթացիկ տարում սկսվել է պտուղբանջարեղենի մթերումները: Հիմնականում մթերվում է վայրաճ բանջարեղեն (շուշան, բոխի, սինդրիկ և այլն), խաղողի տերև, վարդ և ելակ:

2012 թվականին պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող 40-ական ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 215.7 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.6 մլրդ. դրամի) և խաղող (շուրջ 22.2 մլրդ. դրամի), այդ թվում՝ 33.6 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 26.2 հազար տոննա լոլիկ, 25.5 հազար տոննա պտուղ, որից՝ 8.8 հազար տոննա ծիրան, 6.2 հազար տոննա դեղձ և 156.6 հազար տոննա խաղող:

2011 թվականին մթերվել է շուրջ 194.2 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.8 մլրդ. դրամի) և խաղող (շուրջ 17.0 մլրդ. դրամի), այդ թվում՝ 51.0 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 44.2 հազար տոննա լոլիկ, 14.3 հազար տոննա պտուղ, որից՝ 2.8 հազար տոննա ծիրան, 1.7 հազար տոննա դեղձ և 128.9 հազար տոննա խաղող:

2012թ-ին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 142.1 դրամ, նախորդ տարվա 131.9 դրամի համեմատությամբ:

4. 2012թ. մթերումների դիմաց կատարվող վճարումները

Մթերող ընկերությունների մեծ մասը վճարումները կատարել են անմիջապես գնման պահին կամ մինչև 7-10 բանկային օրերի ընթացքում, մյուսները՝ վճարումները ավարտել են մինչև 2012 թվականի ավարտը:

5. Արտահանում

2013 թվականի հունիսի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 11598.7 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 2.6 տոննա ծիրան, 1327.0 տոննա խաղող, 626.0 տոննա խնձոր, 104.7 տոննա կեռաս և 9327.3 տոննա բանջարեղեն, 5687.6 տոննա կարտոֆիլ:

2012 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1687.5 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 847.9 տոննա խաղող, 13.6 տոննա խնձոր, 79.5 տոննա կեռաս և 746.1 տոննա բանջարեղեն, 24.6 տոննա կարտոֆիլ:

2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 31282.1 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 12628.7 տոննա ծիրան, 10407.1 տոննա խաղող, 1597.0 տոննա դեղձ, 1104.8 տոննա կեռաս, 469.0 տոննա սալոր:

6. Գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ

Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ:

2012 թվականի հունիսի 30-ից Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, օգոստոսի 19-ից՝ «Կենտրոն» վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում (պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով), իսկ տարեվերջին՝ «Մալիբու» սրճարանի տարածքում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Տոնավաճառներին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառներին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվել են մասնակցության հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառներին թույլատրվել է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստել են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառներին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվել է վերահսկողություն: Տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառների տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվել է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառների ավարտին կազմակերպվել են տարածքի մաքրման աշխատանքները:

Տոնավաճառը գյուղատնտեսական մթերքների մյուս գործող շուկաների համեմատությամբ երևանաբնակ քաղաքացիների համար այլընտրանք է, քանի որ այնտեղ բացառված էր առևտրային միջնորդների մասնակցությունը, իրացվում է թարմ մթերք անմիջապես արտադրողների կողմից՝ համեմատաբար մատչելի գներով: Վերջինս նպաստում էր գյուղացիական մթերքների իրացման գնաճի կանխմանը:

Հունիսի 8-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 15 հասցեում «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում, կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին
Ամենադիտված