Apple-ին արգելել են վաճառել իր iPhone 4 և Pad 2 սարքավորումները
Այլ
Միջազգային առևտրի հարցերով հանձնաժողովն արգելել է Apple ընկերությանը ԱՄՆ-ի տարածքում վաճառել iPhone 4 սմարթֆոններն ու iPad 2 պլանշետները:
Այս որոշումը կայացվել է` ելնելով այն հանգամանքից, որ այս սարքավորումները մշակելիս Apple-ը խախտել է հարավկորեական Samsung ընկերությանը պատկանող հեղինակային իրավունքները: Տեսականորեն այս որոշումը կարող է Apple-ին սպառնալ մեծ վնասներով. գրում է ИТАР-ТАСС-ը:
Ամեն դեպքում ԱՄՆ-ի նախագահը 60 օր ժամանակ ունի՝ հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելու համար: Apple-ն արդեն հայտարարել է, որ հասնելու է որոշման վերանայմանը: Ընկերությունում նշում են, որ իրենք շատ հիասփաթված են դրված պատժամիջոցներից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան