Վարչապետի հանձնարարականով՝ Մրգաշատի բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով
ԱՐԽԻՎ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով:
Նշենք, որ ս.թ. մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում կառավարության ղեկավարը, հյուրընկալվելով Մխիթարյանների՝ 14 անդամներից (որոնցից 11-ը երեխա) բաղկացած ընտանիքին, խոստացել էր ամենասեղմ ժամկետում լուծում տալ այդ հարցին: Ընտանիքն ապրում էր վթարային՝ 2 սենյակից բաղկացած, կիսափուլ տանը:
Վարչապետի հանձնարարությամբ, այսօր Մխիթարյանների ընտանիքի համար ձեռք է բերվել երկհարկանի նոր առանձնատուն նույն գյուղում՝ 2500 քմ տնամերձ հողամասով:
Իր հերթին Մրգաշատ համայնքի գյուղապետարանը բազմազավակ ընտանիքին կտրամադրի գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար հողատարածք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)