Վնասված է եղել Արտակ Բուդաղյանի լյարդը (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանը, բուժող բժշկի գնահատմամբ, կայուն ծանր վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Լյարդի վնասում է եղել՝ հրազենային։ Բարեբախտաբար, վերականգնվել է լյարդի ամբողջականությունը, գնդակը մնացել էր մկանների շերտի մեջ, և այն հեռացվել է տեղափոխման հաջորդ օրը։ Վիճակն այսօրվա դրությամբ գնահատվում է ծանր կայուն, ունենք դրական դինամիկա, մեր հսկողության տակ է գտնվում, ստանում է պլանային հետվիրահատական բուժում։ Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Արամ Ասատուրյանը։
Արտակ Բուդաղյանի առողջության մասին առավել մանրամասն կարող եք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)