Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Գումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Իրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ) Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ Տ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով 

Առկախված հարցերի և ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Քաղաքական տարին կիսվեց արդեն, եթե ոչ օրացուցային, գոնե բովանդակային առումով: Կիսամյակի համար նախատեսված եւ նույնիսկ չնախատեսված իրադարձությունները տեղի են ունեցել եւ ինչ-որ առումով շրջափուլ է ավարտվել, եթե չասենք դարաշրջան: Մտածելու, վերլուծելու, անելիքների մասին հստակ ձեւակերպումներ անելու ժամանակ է:

Բայց մինչ այդ, ինչպես խոստացել եմ, նախ պետք է անդրադառնամ մի քանի թեմաների, որոնց սովորական պայմաններում պիտի անդրադարձած լինեի՝ մեկ, երկու, երեք, նույնիսկ չորս ամիս առաջ: Բայց նրբությունների ու նենգությունների դիտարկումը դեռ այդ ժամանակներում՝ ինձ համոզեցին, որ դրա ժամանակը չի հասունացել, քանզի խոսելուս նպատակը ապագան է ու ոչ անցյալը:

Անկեղծ ասած՝ գոհ եմ, որ այդ հարցերի շուրջ դադար եմ վերցրած եղել, որոշակի շրջանակների երեւակայությանն անարգել թեւածելու հնարավորություն տալով: Հիմա թերեւս ժամանակն է հստակ սահման քաշել երեւակայության եւ իրականության միջեւ: Դա ինչ-որ առումով անցյալի եւ ապագայի սահման է:

առաջին Մարտի 1-ը ԱԺ-ում
2013թ. Մարտի 1-ը առաջինն էր, որ պիտի դիմավորեի ԱԺ պատգամավորի կարգավիճակով: Դա առանձնահատուկ պատասխանատվություն էր ինձ համար: Ասել եմ, որ Մարտի 1-ի ամենակարեւոր առանձնահատկությունը համարում եմ այն, որ մարդասպանն այդ օրը չի իմացել կոնկրետ ում է սպանում: Չի իմացել, որ երիտասարդը, որ զոհվելու է իր կրակոցից՝ օրինակ 1979թ. դեկտեմբերի 5-ին ծնված, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ Սամվել Էդիկի Հարությունյանն է, կամ 1980թ. մայիսի 30-ին ծնված, Երեւան քաղաքի բնակիչ Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյանը: Մարդասպանի թիրախը կոնկրետ այս մարդիկ չեն եղել, մարդասպանը չի իմացել, որ Գոռ Քլոյանին է սպանում, մարդասպանը չի իմացել իր զոհի անունը, մարդասպանի համար դա կարեւոր չի եղել, կարեւորը, որ պոտենցիալ այդ զոհը բարիկադի այնկողմի մարդ էր, սեփական Ազատության համար պայքարող Քաղաքացի:

Եւ ուրեմն, մարդասպանը կրակել է մեզնից յուրաքանչյուրի վրա, մեզնից յուրաքանչյուրն է այդ օրվա պոտենցիալ զոհը: Որպես պատգամավոր իմ առաջին Մարտի 1-ի մասին խորհելիս, ահա, սկսեցի մտածել. ինչ կուզենայի, որ իմ երկրի պատգամավորը, ԱԺ-ն աներ ինձ համար, եթե զոհված լինեի 2008թ. Մարտի 1-ին. կուզենայի, որ պետությունս, հայրենիքս, որ չի կարողացել ապահովել կյանքի իմ իրավունքը՝ ճանաչեր իր պարտավորությունը իմ երեխաների, իմ ընտանիքի նկատմամբ:

Հենց այս տրամաբանության վրա էր հիմնված իմ առաջին օրենսդրական նախաձեռնությունը. 2013-ի փետրվարին օրենքի նախագիծ գրեցի Վահագն Հովակիմյանի օգնությամբ, որը նախատեսում էր Մարտի 1-ի զոհերի առաջին հերթի ժառանգներին տարեկան հինգ միլիոն դրամի փոխհատուցում՝ հիսուն տարի ժամկետով: Նախագիծը վերնագրված էր. «ՀՀ օրենքը 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքի Կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պետական փոխհատուցման մասին»:

Օրենքի էությունը արտահայտված է ստորեւ մեջբերվող հոդվածում.

«Հոդված 2. Պետական փոխհատուցման սկզբունքները, չափերը եւ ժամկետները

ա) Սույն օրենքով սահմանված կարգով պետական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքների պատճառով կյանքից զրկված անձանց առաջին հերթի ժառանգները:

բ) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածք ստացած եւ այդ վնասվածքի պատճառով կյանքից զրկված անձանց առաջին հերթի ժառանգներին տրամադրվում է պետական փոխհատուցում՝ տարեկան հինգ միլիոն դրամի չափով»:

Նախատեսվում էր, որ օրենքը պետք է գործեր ընդունման պահից հիսուն տարի, գումարները պետք է հատկացվեին պետական բյուջեից՝ ամեն տարի, միանվագ:

Նախագիծը նախագիծ, բայց երբ այն պատրաստ էր, հարց ծագեց՝ ի՞նչ անել հաջորդիվ: Հարցը պրիմիտիվ չէր, որովհետեւ չէի կարող թույլ տալ, որ նախագծի շրջանառումը ԱԺ-ում վերածվեր էժանագին շոուի՝ անփառունակ վախճանով: Ինքս ինձ հարց էի տալիս՝ արժե՞ արդյոք նախագիծն ընդհանրապես շրջանառության մեջ դնել, այդ մասին խոսել, եթե համոզված ես, որ այն ընդամենը ինտերվյու տալու առիթ է լինելու, եւ ուրիշ ոչինչ: Չէի կարող նման բան թույլ տալ, որովհետեւ դա կէժանացներ ոչ միայն նախաձեռնությունը, այլեւ Մարտի 1-ն ընդհանրապես, ու զոհերի հիշատակը: Բայց ինչ անել, ինչպես առավելագույնս լրջացնել նախաձեռնությունը մի խորհրդարանում, որտեղ փոքրամասնություն ես նույնիսկ փոքրամասնության մեջ: Լուծումը միակը թվաց՝ հարցը դուրս բերել քաղաքական փոխհրաձգության հարթությունից ու դնել բացառապես մարդկային-իրավական-բարոյական հարթության վրա:

Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Երկար մտածելուց հետո եկա հետեւյալ լուծման. որպես նախագծի համահեղինակ հանդես գալու առաջարկով պետք է դիմել 2008թ. Մարտի 1-ից հետո հարուցված մայր գործով անցնող մյուս նախկին մեղադրյալ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, եւ կին պատգամավորների:

Հանդիպեցի Ալ. Արզումանյանի հետ: Ասաց, որ խնդիր չի տեսնում: Որոշեցի, ուրեմն, մի քանի կին պատգամավորների հետ հանդիպել փետրվարի 18-ին, նախագահական ընտրությունների ոչ աշխատանքային օրով, երբ բոլորը զբաղված են ուրիշ հարցերով: Ստացվեց մասամբ, որովհետեւ այդ օրը հաջողվեց հանդիպել միայն ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հետ: Մյուսների հետ կամ չհաջողվեց կապվել, կամ նրանց ուղղակի հարմար չէր:

Մարգարիտին ճանաչում եմ վաղուց՝ լրագրողական աշխատանքի բերումով: Բայց գնացել էի ոչ թե ծանոթի կարգով, այլ շատ կոնկրետ փաստարկով եւ ասելիքով: Նախ ասացի, որ եկել եմ ոչ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես Մարտի 1-ի գործով նախկին ամբաստանյալ: Եկել եմ ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցչի մոտ, այլ մի պատգամավորի, ով մայր է, կին, քույր, ու եկել եմ ոչ թե հույզերով, այլ կոնկրետ փաստարկով: Բանն այն է, որ կառավարությունը 2008 եւ 2009թթ. մի շարք որոշումներով, փոխհատուցել է մարդկանց, ում պատկանող տրանսպորտային միջոցները հրկիզվել են 2008թ. Մարտի 1-ին: Հարցը, ուրեմն, հետեւյալն էր. արդյո՞ք նրանք, ովքեր ավտոբուսից են զրկվել՝ պետք է պետական փոխհատուցում ստանան, իսկ նրանք, ովքեր զրկվել են կյանքից՝ ոչ:

Իմ ու Եսայանի խոսակցությունը տեւեց մոտ 40 րոպե: Արդյունքում նա տեղում ստորագրեց նախաձեռնության տակ: Ինքս խնդրեցի որոշում կայացնել տեղում: Նույն փաստարկներով եւ ասելիքով՝ հաջորդ երկու օրերին հանդիպեցի նաեւ Էլինար Վարդանյանի, Հեղինե Բիշարյանի, Զարուհի Փոստանջյանի հետ: Նրանք նույնպես ստորագրեցին՝ Փոստանջյանը տեղում, Էլինար Վարդանյանը մեր խոսակցության նույն օրը, Հեղինե Բիշարյանը՝ հաջորդ օրը, այսինքն՝ չորեքշաբթի: Բիշարյանն ասաց, որ ստորագրում է որոշակի վերապահումներով, որովհետեւ կարծում է, թե նախագծի տեքստը հակասությունների մեջ է ՀՀ-ում սահմանված սոցիալական ապահովության քաղաքականության հետ, եւ կան սկզբունքներ, որոնք պետք է հստակեցվեն: Պայմանավորվեցինք, որ անհրաժեշտության դեպքում կքննարկենք: Ի դեպ, ընթացքում նախագծին միացավ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իր նախաձեռնությամբ: Ու քանի որ այնպես ստացվեց, որ բոլոր խմբակցություններից պատգամավորներ էին ստորագրում նախագծի տակ, սխալ կլիներ ՀՅԴ-ին նույն առաջարկը չանել, ուստի սեփական նախաձեռնությամբ հանդիպեցի խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, ներկայացրեցի խնդիրը, ով նույնպես ստորագրեց:

Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին եւ հաջորդած օրերին՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի: Հինգշաբթին Հայ ազգային կոնգրեսի խմբակցության նիստի օր էր: Գնացի նիստի, եւ ներկայացրի այն, ինչ նկարագրված է վերը: Ի զարմանս ինձ՝ նախաձեռնությունը դուր չեկավ խմբակցության ներկայացուցիչներին (Դեմիրճյանն ու Բագրատյանը ներկա չէին), եւ քննարկումը վերածվեց բուռն բանավեճի իմ ու մնացածների միջեւ: Բանավեճը որեւէ բան չտվեց, ես մնացի իմ, մյուսները իրենց կարծիքին:

Խմբակցությունում մի քանի փաստարկներ էին բերում. այս մասում հիշատակեմ միայն մեկը, որովհետեւ մյուսները հետագայում, այլոց բերանով՝ կրկնվել են սոցիալակակ ցանցերում, կամ ԲՀԿ-ական կայքերում: Միակ փաստարկը, որ տարբեր ձեւերով դուրս չի եկել այդ քննարկումից՝ հետեւյալն է. ՀԱԿ խմբակցության կանոնադրության մեջ կետ կա, ըստ որի խմբակցության պատգամավորը պարտավոր է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու դեպքում դրանք նախապես ներկայացնել խմբակցության նիստում:

Կար պնդում, թե խախտել եմ կանոնադրության այդ կետը, այսինքն՝ նախապես նախաձեռնությունը չեմ ներկայացրել խմբակցության նիստում: Ամբողջ խնդիրն այն էր, սակայն, որ այդ օրն, ինչպես ասացի, խմբակցության նիստի էի գնացել հարցը Կանոնադրությամբ նախատեսված կարգով նախապես ներկայացնելու: Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու կարգը սահմանված է ԱԺ Կանոնակարգ-օրենքով, որի 50-րդ հոդվածը սահմանում է. «Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն, սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին»:

Այն պահին, երբ նախագիծը ներկայացնում էի խմբակցությանը, այն ոչ միայն շրջանառության մեջ դրված չէր, այլեւ ընդամենը կես ժամ առաջ էր հասել մի կետի, որից հետո որոշեցի իսկապես շրջանառության մեջ դնել: Այսինքն, եթե նախագիծը լայն աջակցության տեսանելի շանսեր չունենար, այն շրջանառության մեջ դնելն իմաստ չուներ, որովհետեւ դրա քննարկումը կվերածվեր էժան եւ ոչ պարկեշտ շոուի: Եւ ահա, այն պահին, երբ նախաձեռնությունս ստացավ մի տեսք, որն ինձ հնարավորություն տվեց որոշում կայացնել՝ շրջանառության մեջ դնելու անհրաժեշտության մասին, այն գրեթե անմիջապես ներկայացրի խմբակցությանը:

Խմբակցությունը, սակայն, չաջակցեց: Դա, այսուհանդերձ, չփոխեց իմ դիրքորոշումը, նախ որովհետեւ կանոնադրությունը չի պահանջում, որ նախաձեռնությունը ստանա խմբակցության հավանությունը եւ հետո, ՀՀ-ում կա Սահմանադրություն, որն ասում է՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով: Ասացի արդեն, տվյալ խնդիրը ինչ-որ առումով անձնական հանձնառություն էի համարում, այն պարզ պատճառով, որ 2008թ. Մարտի 1-ին եղել եմ Մյասնիկյանի արձանի հարթակում եւ ոչ ամենեւին հանդիսատեսի դերում:

Այնուամենայնիվ, օրենքը շրջանառության մեջ դնելուց առաջ պիտի անցնեի եւս մեկ կարեւոր փուլ. այն պետք է ներկայացնեի 2008թ. Մարտի 1-ի զոհերի հարազատներին, ովքեր, փաստացի, օրենքի շահառուն են հանդիսանում: Հանդիպում խնդրեցի զոհերի հարազատների հետ: Խնդրանքիս արձագանքել էին նրանցից վեցը: Ներկայացրի վերը շարադրված պատմությունը սկզբից մինչեւ վերջ, եւ ասացի, որ ոչ թե իրենց համաձայնությունն եմ խնդրում՝ տվյալ օրենքի նախագծի կապակցությամբ, այլ ուղղակի չեմ ուզում, որ նրանք այլ տեղերից իմանան դրա մասին: Ու եթե չկա մի պատճառ, մի հանգամանք, որ իրենց կարծիքով անհնար եւ անթույլատրելի է դարձնում այս նախաձեռնությունը, ուրեմն առաջիկա շաբաթվա ընթացքում այն դնելու եմ շրջանառության մեջ: Մտահոգություն եղավ, թե արդյո՞ք դա չի խանգարի Եվրադատարանում ընթացող դատավարություններին: Խոստացա այդ կապակցությամբ մասնագետի հետ զրուցել, ու եթե պարզվի, որ խնդիր չի ծագի, նախագիծը դնելու եմ շրջանառության մեջ: Մասնագետի հետ քննարկելուց հետո եկա եզրակացության, որ խնդիր չկա, եւ ուրեմն՝ փետրվարի 27-ի առավոտյան նախագիծը դրեցի պաշտոնական շրջանառության մեջ:

Մանրամասնորեն պատմում եմ, որովհետեւ հետո պիտի պարզվեր, որ նախագիծը ոգեշնչման աղբյուր է հանդիսանալու իմ նկատմամբ բանսարկությունների երկարաձիգ շարք սկսածների համար: Առավել ցավալին այն էր, որ այդ բանսարկությունները իրականացվում էին Հայ ազգային կոնգրեսի ոչ անհայտ շրջանակից՝ մերձբհկական որոշակի թեւերի հետ համագործակցված:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

հատուկ «ՀԺ»-ի համար

շարունակելի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկմանՀետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկըԶելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներումՏ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվիԴեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Սեուլը Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները անվանել է իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգՀայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը խոսել է իր կարիերան ավարտելու մասին Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում Ութ երկրներ դատապարտել են Իսրայելին Գազայում իր գործողությունների և խաղաղության ջանքերը խաթարելու համարԸնկերուհու նախկին ամուսնուն ներկայացել է որպես քրեական ենթամշակույթին հարող և սպառնալիքներով խոշոր չափի շորթում կատարել Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրումԲաքվում պահվող հայերի հարցում Հայաստանի լռությունը մտահոգիչ է․ Վարդևանյան Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինային գազ մատակարարելու իր պատրաստակամության մասինՍեուտան սպասում է միգրանտների նոր հոսքիԱֆրիկան ​​հրաժարվում է դոլարից. EconomistԹրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղըՌուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 270,000 միգրանտ օրինական ճանապարհով մուտք է գործել ԻսպանիաՖիդան. Իսրայելի հարձակումները Գազայում ցույց են տալիս, որ այն խաղաղություն չի ցանկանումՆարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու»Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենաբարձրը տասնամյակների ընթացքումԱռանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը
Ամենադիտված