Ավտովթար Սևան-Գավառ ավտոճանապարհին. վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Հունիսի 5-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30SU668 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարրային, ինչից վարորդը՝ 1980 թ. ծնված Արթուր Հարությունյանը (Սևան քաղաքի բնակիչ), տեղում զոհվել է:
Ժամը 19.52-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքնայի միջից դուրս են բերել Ա.Հարությունյանի դին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան