Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Գումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Իրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ) Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ Տ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով 

«Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը». Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախում (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:

Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: Հունիսի 3-ին երգչուհին իր դստեր և ստեղծագործական խմվբի հետ այցելեց Արցախ: Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունեց Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը կարևորել է Մոնսերատ Կաբալիեի այցը Արցախ: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: «Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել է Մոնսերատ Կաբալիեն 168.am-ի հետ զրույցում` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները: «Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ ազգերի կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,-ավելացրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն 1974թ. ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան և 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան (1991): Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994): Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոնսերատ Կաբալիեին և նրա դստերը՝ հայտնի երգչուհի, սոպրանո Մոնսերատ Մարտիին հայ ստեղծագործողի կողմից պատրաստված ոսկյա խաչեր նվիրեց, որոնք նրանք կրեցին Գանձասարի վանքում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օրհնելուց հետո:

Այսօր երեկոյան երգչուհին, ստեղծագործական խումբը և արտերկրից ժամանած այլ հյուրերը այցելեցին նաև Շուշի, եղան Շուշիի Մայր Տաճարում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետև այցելեցին Նորավանք և վերադարձան Երևան: Նշենք, որ Մոնսերատ Կաբալիեին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, և նախագծի հեղինակ, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

Ավելացնենք, որ մինչ այդ Արցախ էին այցելել անգլիացի աշխարհահռչակ բաս-կիթառահար, վոկալիստ եւ երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզը (Glenn Hughes), Դերեկ Շերինյանը, հանրահայտ Ալ Բանոն, հայտնի տիեզերագնաց Չառլի Դյուկը (Charlie Duke)՝ «Ապոլոն-16»-ից, ով 12 լուսնագնացներից 10-րդն է, ով իր առաքելությունը կատարել է 36 տարեկանում՝ լինելով ամենաերիտասրդ լուսնագնացը: Անցյալ տարի Ստեփանակերտ էր այցելել նաև շվեյցարացի աստղագնաց Կլոդ Նիկոլիեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գլեն Հյուզը, Դերեկ Շերինյանը և Dorians խումբը մեծ համերգ ունեցան Ստեփանակերտի հրապարակում:

_ZYX9228

_ZYX9319

001

_ZYX9219

002

_ZYX9277

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկմանՀետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկըԶելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներումՏ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվիԴեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Սեուլը Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները անվանել է իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգՀայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը խոսել է իր կարիերան ավարտելու մասին Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում Ութ երկրներ դատապարտել են Իսրայելին Գազայում իր գործողությունների և խաղաղության ջանքերը խաթարելու համարԸնկերուհու նախկին ամուսնուն ներկայացել է որպես քրեական ենթամշակույթին հարող և սպառնալիքներով խոշոր չափի շորթում կատարել Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրումԲաքվում պահվող հայերի հարցում Հայաստանի լռությունը մտահոգիչ է․ Վարդևանյան Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինային գազ մատակարարելու իր պատրաստակամության մասինՍեուտան սպասում է միգրանտների նոր հոսքիԱֆրիկան ​​հրաժարվում է դոլարից. EconomistԹրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղըՌուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 270,000 միգրանտ օրինական ճանապարհով մուտք է գործել ԻսպանիաՖիդան. Իսրայելի հարձակումները Գազայում ցույց են տալիս, որ այն խաղաղություն չի ցանկանումՆարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու»Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենաբարձրը տասնամյակների ընթացքումԱռանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը
Ամենադիտված