ՀՀԿ-ի քեֆերը դեռ շարունակվում են
Հայկական Մամուլ
Երեւանի ավագանու ընտրության եւ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու առիթով ՀՀԿ քեֆերի կասկադը դեռ շարունակվում է: Երեկ Նոր Նորքի զանգվածի «քեֆի» հերթն էր, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Քեֆի «պատասխանատուները» «Հրապարակ»-ին հպարտությամբ նշել են, որ դա առաջին վարչական շրջանի խնջույքն է, որին իր մասնակցությամբ պատվում էր Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հետաձգվել է եւ այսօրվա փոխարեն տեղի կունենա վաղը, ժամը յոթին: Կարո՞ղ է էն պատմության հանգույն, երբ քյավառցին նամակ է գրում Երեւանում սովորող իր որդուն, թե' «բալա ջան, եթե ուսումդ խմելուդ կխանգարա, ուսումդ թող», այսօր էլ քեֆ ունեք, դրա համար ԳՄ չեք անում, հարցրել են ՀՀԿ պատասխանատուներից մեկին: «Ոչ, տեխնիկական պատճառներով է ԳՄ նիստը տեղափոխվել ուրբաթ: Որպես այդպիսին, ԳՄ նիստը ֆիքսված օր չունի. շաբաթվա որ օրը հարմար ենք գտնում, այն օրն էլ անում ենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը