Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդի ընտրությունները կեղծվե՞լ են
Հայկական Մամուլ
Մայիսի 24-26-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Կանադահայոց 30-րդ տարեկան պատգամավորական ժողովը, որի ընթացքում տեղի ունեցան նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդի ընտրություններ: Առաջադրվել էին Կանադայում Հայ առաքելական եկեղեցու գործող առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Տաճատ ծայրագույն վրդ. Յարդմյանը եւ ԱՄՆ Չիկագո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Արեն աբղ. Ջեբեջյանը:
Ձայների 23/24 հարաբերակցությամբ առաջնորդ ընտրվեց Տեր Արեն աբղ. Ջեբեջյանը: Սակայն կանադահայության մի զգալի հատվածը կասկածանքով է մոտենում այս ընտրություններին ու դրա արդյունքներին, քանի որ դրա համար ունեն որոշ հստակ ապացույցներ: Նրանք համոզված են, որ քվեարկության ընթացքն ուղեկցվել է մի շարք խարդախություններով, ինչի համար բազմաթիվ ծանրակշիռ հիմնավորումներ ունեն:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը