ԿՀՎ-ի նախկին պետը Բեն Լադենի մասին տեղեկությունները հայտնել է ֆիլմի սցենարիստին
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին պետ Լեոն Պլանետան մեղադրվում է «Ալ Քաիդայի» առաջնորդ, համար մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման գործողության մասին գաղտնի տեղեկությունները բարձրաձայնելու համար, որոնցից օգտվել է հոլիվուդյան սցենիարիստը` օգտագործելով դա իր«Նպատակ համար մեկ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Այս մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով Պենտագոնի տեսչային ծառայության ղեկավարի զեկույցը:
Փաստաթուղթը վկայում է, որ Պանետտան 2011թ. հունիսիսն ԿԸՎ-ի գրասենյակում պարգևատրման արարողության ժամանակ արտասանած իր ճառի ընթացքում արտասանել է Բեն Լադենին ոչնչացրած գործողությունը ղեկավարած ստորաբաժանման հրամանատարի անունը, ինչը, համաձայն դաշնային օրենսդրության, համարվում է գերգաղտնի տեղեկություն:
Նշվում է, սակայն, որ Պանետան տեղյակ չի եղել, որ միջոցառմանը ներկա է եղել ֆիլմի սցենարիստ Մարկ Բոելը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)