Գայթակղիչ առաջարկներ՝ Քրիշտիանու Ռոնալդուին
Սպորտ
Միանգամից 4 ակումբ պատրաստ է պայմանագիր ստորագրել Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Մոնակոն», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» պատրաստ են ֆուտբոլիստին պայմանագիր ստորագրելու համար վճարել 60 մլն եվրո բոնուս:
28-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 23 մլն եվրո, դրան գումարած՝ ֆուտբոլիստը 100% կունենա իրավունք իր բրենդը գովազդային նպատակների համար կիրառելու հարցում: Եթե ֆուտբոլիստը համաձայնության գա նշված ակումբներից որևէ մեկի հետ, ապա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է գալիս 2009-ից և ակումբի կազմում անցկացրել է 199 հանդիպում, հեղինակել 2001 գոլ: Պորտուգալացու ընթացիկ պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2015-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում