Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ Զբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածից ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը Ողբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն Ինչպես ամերիկյան ռազմական տեխնիկան օգնեց Իտալիային ստեղծել ժամանակակից ժելատոն ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ) ՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ) 

Այսօր համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է (տեսանյութեր)

Գիտություն և Մշակույթ

«Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով… Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է տոն»:

Դմիտրի Շոստակովիչ

20-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանը:

Կոմպոզիտորի՝ շուրջ հինգ տասնամյակ շարունակված ստեղծագործական ուղին, համընկնելով հայ նոր երաժշտության կազմավորման, գեղագիտական-գեղարվեստական սկզբունքների բյուրեղացման շրջանին, հզոր ազդակ էր նրա առաջընթացի և համաշխարհային ճանաչման համար:

Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Վերին Ազա (այժմ՝ Նախիջևանի մարզ) գյուղից էր կոմպոզիտորի հայրը՝ Եղիա Խաչատրյանը, որը պատանեկության տարիներից բնակվելով Թիֆլիսում, տիրապետել էր կազմարարի արհեստին, ամուսնացել նույն մարզի Ներքին Ազա գյուղում ծնված Ղումաշի հետ: Համեստ կազմարարի չորս որդիներից ավագը՝ Սուրենը, ճանաչված թատերական գործիչ էր, ռեժիսոր, Լևոնը՝ երգիչ, համամիութենական ռադիոյի մենակատար: Բայց այս ընտանիքը պիտի փառաբաներ 1903 թվի հունիսի 6-ին ծնված կրտսեր որդին՝ Արամը:
Իր՝ կոմպոզիտորի խոստովանությամբ մանկության տարիների տպավորությունները՝ ժողովրդական երաժշտության հարուստ մթնոլորտ, ժողովրդական տոնակատարություններ, կենցաղում հնչող աշուղների երգ ու նվագ, խորը դոոշմվել էին հիշողության մեջ: Ահա ինչպես է նկարագրում իր տպավորությունները դասական հսկան.

«Իմ կյանքում անջնջելի հետք են թողել մանկությունս և պատանեկությունս Թիֆլիսում: Ես գիտեմ, որ բոլոր քաղաքներն իրարից տարբեր են, ամեն մեկն իր ուրույն դեմքն ունի, բայց ով ապրել է Թիֆլիսում, մանավանդ այն տարիներին, կխոստովանի այդ քաղաքի անկրկնելի հմայնք ու հրապույրը: Ամենուրեք ուրախություն, սրախոսություն, քրքիջ ու ծիծաղ, նվագ, պար, գույների առատություն, չորս կողմը ծաղիկներ, լի օրն էլ նման էր կիրակի օրվան: Վիշտն ասես այդ քաղաքի համար չէ: Ես չեմ մոռանում հայ ժողովրդական երաժիշտներին, ինչպե՜ս էին երգում, ինչպե՜ս էին նվագում և հայկականի հետ միասին վրացական երգերը նույն հարազատությամբ, կարծես ծնված լինեին այդ երգի համար:

Մի պահ լռելուց հետո խոսքը շարունակեց:

- Ինձ համար դժվար է ասել, թե որտեղի՞ց ինչ եկավ իմ մեջ: Այդ ճանապարհները

անիմանալի են, բայց կարծում եմ, որ իմ երաժշտության տոնականությունը, կենսախնդությունը, համերգայնությունը գալիս են իմ մանկությունից, Թիֆլիսից, այն ժողովրդական երաժշտությունից, որ ո՛չ հայկական է, ոչ վրացական, այլ թիֆլիսյան»:

Թիֆլիսի բազմերանգ, խայտաբղետ, հուզառատ երաժշտական կենցաղում թարմ էին Ք.Կարա-Մուրզայի, Մ.Եկմալյանի և, հատկապես, Կոմիտասի համերգների տպավորությունները: Սոֆիա Արղությանի պանսիոնում, ուր կրթություն ստացավ պատանին, սիրված էին երգի դասերը, որոնք հմտորեն վարում էր Մ.Եկմալյանի աշակերտ, հետագայում ականավոր երաժշտագետ և երգիչ Մուշեղ Աղայանը:
Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանն ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է կրկնել շուրջը հնչող երաժշտությունը՝ յուրովի «մշակելով» այն: Պանսիոնից հետո, սովորելով առևտրական ուսումնարանում, նա մասնակցել է փողային նվագախմբի պարապմունքներին, նվազել տենոր և բարիտոն: Փողային գործիքներին գործնականում տիրապեւոելը իր դրական դերը խաղաց ապագա ստեղծագործողի կյանքում:

Մանկությունից մշտապես առնչվելով ժողովրդական և աշուղական երաժշտությանը, Խաչատրյանը մինչև 14-15 տարեկան հասակը չառնչվեց Թիֆլիսի պրոֆեսիոնալ հարուստ երաժշտությանը: Կոմպոզիտոր և դիրիժոր Ն.Չհրեպնինի (1873-1945) ղեկավարությամբ սիմֆոնիկ համերգը Ամառային այգում, և Զ. Փալիաշվիլու (1871-1933) «Աբեսալոմ և Էթերի» օպերային ներկայացումը (1919 թ.) անջնջելի տպավորություն գործեցին՝ խորացնելով երաժշտությանը նվիրվելու բուռն տենչը:


1921 թվին Արամ Խաչատրյանը, ավագ եղբոր՝ Սուրենի ջանքերով բնակություն հաստատեց Մոսկվայում, ուր սկսեց սովորել համալսարանի կենսաբանական բաժնում:

Եվս որոշ ժամանակ և երաժշտությունը հաղթանակեց: 19-ամյա երիտասարդը՝ մասնագիտական տարրական գիտելիքների միայն մոտավոր ծանոթ լինելով, թողեց համալսարանը ու դարձավ Գնեսինների երաժշտական ուսումնարանի սան: Ընդունվելով դասատու Ս. Բիչկովի թավջութակի դասարան՝ նա այնուհետև աշակերտեց պրոֆեսոր Ա. Բորիսյակին:

Մոսկովյան առաջին տարիներին, երբ ապրում էր իր եղբոր՝ Սուրենի տանը, նրան բախտ վիճակվեց առնչվել ականավոր արվեստագետների՝ դերասանների, նկարիչների հետ, շիկացած բանավեճերի վկան լինել: Տան հագեցած հոգևոր մթնոլորտին գումարվում էր ուսումնարանի հետաքրքիր երաժշտական կյանքը, ուր պաշտոնական երեկոներից բացի, ընդունված էին և երիտասարդ երաժիշտների հավաքները, ստեղծագործությունների համատեղ կատարումները, քննարկումները: Արամ Խաչատրյանին շրջապատողն ներազդող «փոքր» շրջաններից բացի կար և «մեծը»՝ Մոսկվայի երաժշտական-թատերական հարուստ կյանքը՝ մշտական կամերային համերգները, սիմֆոնիկ երաժշտության երեկոները, օպերային և դրամատիկական ներկայացումները:

Թավջութակի լարված, նպատակամետ պարապմունքներին զուգահեռ, Արամ Խաչատրյանը դաշնամուրի դասեր էր ստանում հիանալի երաժիշտ-մանկավարժ Ելենա Գնեսինայից, որոնց ընդհատվելը հետագայում խորապես ափսոսում էր: Ուսումնարանում հարմոնիա դասավանդող ականավոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինի ուշադրությունը գրավեց ուսման մեջ անհագ երիտասարդի ստեղծագործական ձիրքը, որի շնորհիվ 1925 թվին Խաչատրյանը ըդնունվեց նորաստեղծ կոմպոզիտորական դասարանը: Կոմպոզիցիային նվիրվելու հարցը դեռևս լիովին չէր լուծվել, երբ ձեռքերի հիվանդությունը (միազիտ) նրան ստիպեց հրաժարվել կատարող-թավջութակահարի մասնագիտությունից:

Ստեղծագործական դասարանի ղեկավար Մ.Գնեսինի իմաստուն խորհրդով Խաչատրյանն իր ուշադրությունը կենտրոնացնում է հայ երաժշտության ինքնատիպ կերպը ճանաչելու վրա, և մինչ այդ բնազդաբար յուրացվածը իմաստավորվում, վերաճում է գեղարվեստական մտածելակերպի, դաոնում ստեղծա-գործելու կարևոր նախապայման:

Հայկական մշակույթին հաղորդակից լինելուն մեծապես նպաստեց Մոսկվայի Հայկական կուլտուրայի տունը, որի շուրջն էին համախմբված զգայի թվով հայ երաժիշտներ, դերասաններ: Այստեղ է, որ նա արդեն գիտակցված, առանձնակի հաճույքով, նպատակամետ ունկնդրեց Շարա Տալյանի կազմակերպած աշուղական երգի երեկոները: Գեղարվեստական տպավորությունների, ազգային տեսադաշտի ընդլայնման կարևոր աղբյուրներից էին նաև հանդիպումները Ալ. Սպենդիարյանի և Ե. Չարենցի հետ, որոնք բարեբեր եղան ազգային ճանաչման ճանապարհին:
«Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագործություններում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, և զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»: Նման խոսքերով բնութագրեց Մ. Գնեսինը հետաքրքիր և հագեցած կյանքով ապրող երիտասարդ երաժշտի ստեղծագործական ուսման ընդամենը երկրորդ տարվա ընթացքում գրած գործերը՝ Պարը ջութակի ու դաշնամուրի համար, դաշնամուրային պիեսները:

Իր նյութականը մե՛կ բեռնակիր բանվորի, մե՛կ մանկապարտեզի դաշնակահարի պարտականություններով հոգալով՝ Արամ Խաչատրյանը կլանված էր ուսմամբ ու ստեղծագործությամբ: Դեռևս Գնեսինների ուսումնարանում ոաանելիս ականավոր ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի հանձնարարությամբ նա երաժշտու¬թյուն է գրել Մոսկվայի Հայկական կուլտուրայի տանը կից թատերական արվեստանոց-ստուդիայի՝ Հ.Պարոնյանի «Բաղդասար աղբար» (1927), «Ատամանբույժն արևելյան», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1928) ներկայացումների համար: Այդ գործնական աշխատանքով սկիզբ դրվեց նրա ստեղծագործության կարևոր բնագավառներից մեկին:

1928 թվին արվեստանոց-ստուդիայի Երևանի ու Լենինականի հյուրախաղերին մասնակցեց նաև նվագախմբի ղեկավար Արամ Խաչատրյանը: Նրա համար Հայաստանում ապրած այդ օրերը հիշարժան էին հայ մշակույթի մի շարք գործիչների հետ հանդիպումներով: Հատկապես հետաքրքիր և ուսանելի էին զրույցները Ռոմանոս Մելիքյանի հետ:

Մոսկվայի կոնսերվատորիայի Մյասկովսկու կոմպոզիտորական դասարանում ուսանելը (1929) բացեց երաժշտի ստեղծագործական կենսագրության ուշագրավ էջերից մեկը: Ռուս խոշոր երաժիշտ, լայն մտահորիզոնի տեր արվեստագետ, հմուտ մանկավարժ Նիկոլայ Մյասկովսկին մեծ և շնորհակալ դեր խաղաց իր աշակերտի բազմակողմանի զարգացման, ինքնատիպ մտածողության կատարելագործման հարցում: Նրա իմաստուն խորհուրդները խորապես տպավորվեցին և գործնականում իրագործվեցին հետագա տարիներին: Հոգևոր վեհ սկզբունքների տեր, կիրթ և զուսպ մտավորական Ն. Մյասկովսին զգալիորեն ազդեց նաև Արամ Խաչատրյանի մարդկային էության, բարոյական նկարագրի վրա: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ստեղծված խոշոր կտավի գործերում (Սոնատ ջութակի ու դաշնամուրի համար, Դաշնամուրային տրիո, Պարային սյուիտ և վերջապես, դիպլոմային աշխատանքը՝ Սիմֆոնիան) անհամեմատ որոշակի են որոնումները դասական ձևի պարտադիր սխեմայի հաղթահարման, արտահայտչամիջոցների շրջանակի համարձակ ընդլայնման ուղղությամբ: Այս գործերի նորարարական ոգին անտարբեր չթողեց երաժիշտներին, այդ թվում՝ Սերգեյ Պրոկոֆևին, որն իր հետ Փարիզ տարավ և այնտեղ կազմակերպեց Դաշնամուրային տրիոյի կատարումը:

Ուսման տարիներին գրվեց շեքսպիրյան «Մակբեթի» երաժշտությունը՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրության համար: Այն սկիզբ դրեց շեքսպիրյան թեմային Խաչատրյանի արվեստում: Նույն այd ժամանակ կոմպոզիտորը «Պեպո» կինոնկարի համար երաժշտություն գրելու պատվեր ստացավ:

Ուսման և ստեղծագործության հետ Արամ Խաչատրյանը. Հայաստանի պետական երաժշտական հրատարակչության ներկայացուցիչ և սրբագրիչ էր. Մոսկվայի Հայկական կուլտուրային տունն իրականացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակությունը:

1934 թվին Արամ Խաչատրյանի անունը ոսկե տառերով գրվում է Մոսկվայի կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների մարմարյա պատվո տախտակին:

Վիթխարի ներշնչանքի, ստեղծագործական հզոր կարողությունների բացահայտման, գեղարվեստական ընդհանրացումների իրականացման շրջանի սկիզբը խորհրդանշեց Դաշնամուրային կոնցերտը, որը Խաչատրյանն ստեղծեց Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Ն.Մյասկովսկու ղեկավարությամբ:

Նորաստեղծ կոմպոզիտորների միությունը (1932) ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, ծավալեց երաժշտական-հասարակական լայն գործունեություն՝ նպատակամղելով իր անդամների քաղաքացիական եռանդը: Այդ տարիների հիշարժան իրադարձություններից էր երիտասարդ արվեստագետների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի հանդիպումը Ռոմեն Ռոլանի հետ Մաքսիմ Գորկու տանը, որի ժամանակ ֆրանսիացի գրողը հետաքրքրվեց հատկապես հայ երաժշտությամբ: Ընդառաջելով այդ հետաքրքրությանը Խաչատրյանը ֆրանսիացի գրողին նվիրեց Կոմիտասի ազգագրական ժողովածուն և Ռ.Մելիքյանի «Զմրուխտի» երգաշարը:

1937 թվին Արամ Խաչատրյանը ստանձնեց Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ երկու տարի անց՝ ընտրվեց Խորհրդային Միության կոմպոզիտորների միության կազմկոմի նախագահի տեղակալ: Մեծ նվիրվածությամբ ու եռանդով շուրջ մեկ տասնամյակ ղեկավարեց Կոմպոզիտորների միությունը:

Կազմակերպչական լարված ու հագեցած գործունեությունը չէր խոչընդոտում Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքին: Երաժշտի գրելաոճի հասունացման շրջանում կյանքի կոչվեցին Սիմֆոնիկ պոեմը, «Երջանկություն» բալետը, Կոնցերտը ջութակի ու նվագախմբի համար, թատերական ներկայացումների ու կինոնկարների համար գրված երաժշտությունը:

Հայրենական մեծ պատերազմը նոր հուն տեղափոխեց երաժիշտների մտահղացումներն ու որոնումները: Կապիտան Գաստելլոյի մասին բալլադը, «Գվարդիականների քայլերգը», երգերը կոմպոզիտորի առաջին արձագանքներն էին պատերազմին:

Հայրենականի ամենադժվարին օրերին՝ 1942 թ. դեկտեմբերին, Պերմում գտնվող Լենինգրադի Կիրովի անվան օպերային թատրոնն իրականացրեց «Գայանե» բալետի բեմադրությունը: «Գայանե» բալետի (որի համար հիմք էր ծառայել «Երջանկություն» բալետը) պրեմիերայից մեկ տարի անց՝ 1943 թ. դեկտեմբերին, Մոսկվայում առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի Երկրորդ սիմֆոնիան, որը Հայրենական մեծ պատերազմի թեմայի գեղարվեստական ընդհանրացման ծանրակշիռ մարմնավորումներից էր: Մոնումենտալ այդ կտավի 2, 3 և 4-րդ մասերը գրվել էին ընդամենը 17 օրում:

Հետպատերազմյան առաջին իսկ տարում Խաչատրյանը գրեց գործիքային երրորդ՝ Թավջութակի կոնցերտը:

40-ական թվականների վերջին, 50-ականների սկզբին Արամ Խաչատրյանը մի նոր խոշոր երկ է հղանում՝ «Uպարտակ» բալետը: Գեորգի Սվիրդովի կարծիքով. «…Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է»:

Միաժամանակ, 1950 թվականից արվեստագետն ստեղծագործական եռանդով սկսեց գործունեություն ծավալել երկու նոր, կարևոր բնագավառներում՝ մանկավարժական (Մոսկվայի կոնսերվատորիայում, Գնեսինների անվան ինստիտուտում) և կատարողական՝ դիրիժորական:

Տարիների ընթացքում կոմպոզիտորն ստեղծեց դասավանդման իր համակարգը, որը Ն.Մյասկովսկա և իր սեփական ստեղծագործական փորձի յուրօրինակ արտացոլումն Էր: Նրա ղեկավարած կոմպոզիտորական դասարանի կարևորագույն նպատակներից Էին ուսանողի ազգային պատկանելությունից բխող ուրույն մտածողության զարգացումը, մասնագիտական լուրջ հիմունքների մշակումը, տարբեր ժանրերի և երաժշտական ձևերի ստեղծման հիմնաքարային խնդիրների լուծումը:

Կոմպոզիտորի համար իսկական հայտնության էր դիրիժորական գործունեությունը, ինչն ունկնդրի հետ անմիջական շփման, ստեղծագործության ներգործության արձագանքն զգալու անփոխարինելի միջոց է: Կոմպոզիտոր-դիրիժորի ելույթներն արվեստասերներին հնարավորություն տվեցին հաղորդակից լինել երկերի հեղինակային մեկնաբանման ուշագրավ և հուզիչ պահերին:

Ժամանակի ընթացքում Խաչատրյան-դիրիժորի ելույթները դարձան ավելի հաճախակի, հարստացավ երկացանկը, ընդլայնվեց երկրների, քաղաքների, բնակավայրերի աշխարհագրությունը: Կոմպոզիտորին վիճակվեց աշխատեն ելույթներ ունենալ բազմաթիվ նվագախմբերի, նշանավոր կատարողների հետ: Տարիների փորձը նպաստեց նրա դիրիժորական արվեստի հասունացմանը, ունկնդրի վրա առանձնակի հրապույրով ներգործելուն:

«Սպարտակին» զուգահեռ, կոմպոզիտորը երաժշտություն էր գրում բեմադրությունների և կինոնկարների համար, որոնցից դարաշրջանի հոգեբանական մթնոլորտի ճշմարտացի և ազդեցիկ վերարտադրմամբ առանձնանում է երաժշտությունը Բ. Լավրենևի «Լերմոնտով» պիեսի, Շեքսպիրի «Մակբեթ» ( նոր տարբերակ) և «Լիր արքա» ներկայացումների, ինչպես և «Օթելլո» կինոնկարի համար:

Գործիքային երաժշտության նշանաբանի տակ անցավ կոմպոզիտորի ստեղծագործական ուշ շրջանը՝ կյանքի վերջին երկու տասնամյակները:
Գործիքային փոքր կտավի գործերի կողքին (թիվ 2 ալբոմը երեխաների համար) կյանք ստացան Դաշնամուրային սոնատը, Ջութակի, Թավջութակի, Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները՝ գործեր, որոնք արտացոլում էին կոմպոզիտորի ոճի փոփոխությունները, կերպարային բովանդակության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը: Այդ տեղաշարժերն առաջ բերեցին արտահայտչամիջոցների շրջանակի ընդլայնում, ինչը հատկապես նկատելի դարձավ 70-ական թվականներին գրված մենանվագ սոնատներում՝ ջութակի, թավջութակի և ալտի համար, որոնցով եզրափակվեց երաժշտի ստեղծագործական ուղին:

Կյանքի վերջին տասնամյակներում ընդլայնվում է կոմպոզիտորի կապը աշխարհի տարբեր Երկրների գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների հետ: Դեռ մանրակրկիտ ոաումնասիրության կարոտ է Արամ Խաչատրյանի նամականին, որն, անկասկած, նորովի կներկայացնի նրա անհատականության անկրկնելիությունը, անձի բարդությունը և յուրօրինակությունը:

1978 թվի մարտի 6-ին Մոսկվայի կոմպոզիտորների միության նիստում Արամ Խաչատրյանն իր ջերմ և իմաստուն խոսքն ասաց դարաշրջանի խոշորագույն երաժիշտներից մեկի՝ Սերգեյ Պրոկոֆևի մահվան 25-րդ տարելիցի առթիվ: Դա նրա վերջին ելույթն էր:

Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թ. մայիսի 1-ին երկարատև, ծանր հիվանդությունից: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում սգո հանդիսավոր արարողությունից հետո կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան՝ ի կատարումն նրա վերջին ցանկության, և մայիսի 6-ին հողին հանձնվեց Արվեստի գործիչների պանթեոնում: Հայ ժողովրդի մեծ զավակի սգո թափորին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայրենակիցներ, բազմաթիվ օտարազգի բարեկամներ, որոնք վերջին հրաժեշտը տվին արվեստագետին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ է սպառնում չինացի պաշտոնյաներին օտարերկրացիների հետ ամուսնանալու դեպքում. CNNՍինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Ֆրանսիայում հազարավոր զինվորականներ են ներգրավվել անտառային հրդեհների դեմ պայքարումՆա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ ԱՄՆ-ն կորցրել է մուտքը դեպի Հորմուզի նեղուց և Պարսից ծոցԶբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածիցՎատ եղանակի պատճառով՝ ԱՄՆ երկու նահանգ հոսանքազրկվել էԻսրայելը առաջիկա օրերին սպասում է Թրամփի փեսայի՝ Քուշների այցինԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Բրազիլիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով` ինը մարդ է զոհվելՊետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը Թրամփը հրահանգել է նվազեցնել Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունների մասշտաբներըՈղբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում ԱՄՆ Ինդիանա նահանգում փոթորիկից յոթ մարդ է զոհվել. NYTInstagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում Ռուսաստանում առաջարկել են ժամանակավոր կառավարում սահմանել Nestle-ի ընկերություններումՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն Եմենը ռազմական գործողություն է իրականացրել հութիների դեմԻնչպես ամերիկյան ռազմական տեխնիկան օգնեց Իտալիային ստեղծել ժամանակակից ժելատոնՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը Ֆինլանդիայում երկրի նախագահին անվանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում «ԱՄՆ վասալ»ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ը պահանջ է ներկայացրել Իսրայելի դեմՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ) Ռուսաստանում յուրաքանչյուր 12-րդ ընկերությունում կենդանիներ են «աշխատում»«Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ) Պրոֆեսորին բնակարանում մահացած են գտել Միգրանտները փորձել են զանգվածաբար ներխուժել իսպանական ՍեուտաՆիհարեցնող դեղերը՝ նոր «դոպինգ». կարո՞ղ են դրանք մարզիկներին ավելի ուժեղ դարձնելԼքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն Չինաստանի համար «մետաքսի սառցե ճանապարհ» կարող է ստեղծվելՈստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին Գործող իշխանության խնդիրը նեղ շրջապատին անգործ չթողնելն է. Տիգրան Աբրահամյան Մեծ Բրիտանիայում անձնակազմի պակասի պատճառով` նոր բանտը կիսով չափ դատարկ է. Telegraph1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք Իրանը էսկալացիա է պատրաստում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ. WSJՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Եմենում լայնածավալ պատերազմի վտանգի մասին «Հայաստան» խմբակցությունը Լիլիթ Գալստյանին առաջադրում է ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Կանխատեսումները ցույց են տալիս, որ Գերմանիան կանցնի միլիտարիզմի և ազգայնականության. ԶԼՄՍտուգումներ «Արտ լանչի» բոլոր մասնաճյուղերում. երկուսում խախտումներ են հայտնաբերվել Ուկրաինան մնացել է առանց Patriot համակարգերի հակահրթիռների. CNN Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանից էներգառեսուրսների ներմուծմամբՀայ ընտանիքի մոդելը պետք է փոխվի․ Աննա Հակոբյանը՝ ընտանեկան բռնության մասին Էդգար Ղազարյանը տարիներով մեր ընտանիքներից դուրս չի եկել․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Շարունակվում է արցախցի առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը Իսրայելն ի վիճակի չէ միայնակ պատերազմ վարել Իրանի դեմ, քանի որ այն Արևմուտքի «պրոքսի ուժն» է․ ԻՀՊԿ Բացահայտվել է վեց քարհանքից կատարված գողությունների դեպքը (տեսանյութ) Լատվիայի վարչապետին մեղադրել են ստելու մեջՌուսաստանի դեսպանը մասնակցել է Օշականի ճակատամարտի 199-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը
Ամենադիտված