«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Այսօր «Առաջին սիրո երգը» ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը ծնվել է 1922թ. հունիսի 6-ին, Կրասնոդարում: Դերասան Վաղարշ Վաղարշյանի որդին է: 1942-46թթ. աշխատել է Երևանի կինոստուդիայում` որպես ռեժիսորի և նկարչի ասիստենտ, 1946-51թթ` «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, որտեղ նաև եղել է ռեժիսոր-պրակտիկանտ: 1951թ. էքստերն կարգով ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1982թ.` պրոֆեսոր): Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմերում' «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Կոչված են ապրելու» (1960թ.), «Մարտիրոս Սարյան» (1965թ.), «Քաոս» (1973թ.), «Աքսորավայր 011» (1978թ.) և այլն: 1966թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1976թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է 2000թ. հունվարի 30-ին, Երևանում:

Ֆիլմը ճշգրիտ պատկերացում է տալիս նաև ռեժիսորի մասին, թե արվեստագետ լինելուց բացի, ինչ խառնվածք, մարդկային հատկանիշներ, էություն ու բնավորություն ունի նա: Դա զգացվում է, հասկացվում, ընկալվում ամեն կադրից, դերասանների ընտրությունից, երաժշտությունից և, իհարկե, ընտրված նյութից: Մեր կինոյի մեծերի մասին պատմում են, որ ազնվական կեցվածք են ունեցել: Ուրիշ է եղել ռեժիսորի ու ընդհանրապես արվեստագետի մասին ընկալումը: Անթերի արտաքինը, պատկառանք ներշնչող կեցվածքը, նրանց ստեղծագործական վաստակին միացած, մարդկանց ներշնչել են, որ այս արվեստագետները տարաշխարհիկ, անսովոր արարածներ են:

Ռեժիսոր Լայերտ Վաղարշյանը նույնպես ժամանակակիցների հուշերում այդօրինակ նկարագիր է թողել: Փորձեցի պարզել` արդյոք նրան նոր սերո±ւնդն էլ է այդպիսին հիշում: Տեղեկանալով, որ կինոգետ Սիրանուշ Գալստյանը դեռ ուսանողական տարիներին հարցազրույցի նպատակով հանդիպել է Լաերտ Վաղարշյանի հետ, որոշեցի նրան դիմել. պատանեկան զգացողություններն ու դիտողականությունը միշտ անվրեպ ու անկեղծ են լինում:

1998 թվականն էր: Դասախոսն ինձ հանձնարարել էր հարցազրույց վերցնել Լաերտ Վաղարշյանից ու հոդված պատրաստել նրա մասին: Այդ տարի լրանում էր Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի համատեղ ֆիլմի` «Առաջին սիրո երգի» 40-ամյակը: Առիթը դա էր: Կուրսեցիներիս հետ այցելեցի Լաերտ Վաղարշյանին, գիտեի, որ հիվանդ է, տնից դուրս չի գալիս: Նա նստած էր սայլակին: Մոտեցավ մեզ: Հյուրընկալ ժպիտը դեմքին էր ու այդպես մինչև վերջ էլ մնաց դեմքին: Գիտե՞ք, դա էլ է ինձ համար չափանիշ. մարդը` այն էլ ստեղծագործող մարդը, գամված է սայլակին, և արդեն 20 տարի, բայց չի չարացել ոչ մեկի վրա, հոգու կորովը, մտքի պայծառությունը չեն լքել նրան, անտրտունջ հաշտվել է ճակատագրի հետ ու առաջվա պես սիրում է մարդկանց: Ես շատ էի ազդվել հենց այդ պահվածքից: Եթե վարպետը փոքր-ինչ այլ կերպ պահեր իրեն, թերևս այդքան ազդեցիկ չլիներ, բայց հավատացեք, անսահման բարություն ու ժպիտ տեսնել մի մարդու դեմքին, որ երկարատև հիվանդությունից այլայլվել է, անհնար է չհուզվել:

Անսահման համեստորեն, լուռ ժպիտով էր վերաբերվում իր ստեղծագործական անցյալին: Ասաց, որ շարունակում է ստեղծագործել. որպես ռեժիսոր ֆիլմեր նկարել չի կարող, փոխարենը որպես գեղանկարիչ է նկարում: Զարմանալու ոչինչ չկար. նա պետք է ստեղծագործեր` ոտքի վրա թե գամված սայլակին:

Երջանիկ դիպվածը

Հետպատերազմյան տարիներին Լաերտ Վաղարշյանը տեղեկանում է, որ երիտասարդ ռեժիսորների են հերթագրում` Գերմանիայի օկուպացված գոտիներում թատերական կյանքը վերսկսելու համար: Նա ևս հերթագրվում է ու շատ շուտով այլ ռեժիսորների հետ հայտնվում արտասահմանում: Համո Բեկնազարյանը, իմանալով այս անհավանական դիպվածի մասին, կատակով ասում է նրան. «Դու կարո՞ղ է ՊԱԿ-ի հետ կապեր ունես: Այդքան հեշտ ու հանգիստ ինչպե՞ս հայտնվեցիր արտասահմանում, այն էլ` Բեռլինում»: Երիտասարդ ռեժիսորը պետք է ընդգրկվեր թատերական խմբերում, բայց նա ընտրեց կինոն:

Շատ նպաստավոր է եղել նաև միջավայրը. պատկերացրեք նրա հոր` Վաղարշ Վաղարշյանի տունը, որտեղ անընդհատ ելումուտ են արել անվանի դերասաններ ու ռեժիսորներ, արվեստագետներ` բոլորը ճանաչված, պատկառելի վաստակի տեր: Ի դեպ, Լաերտ Վաղարշյանը շատ մտերիմ է եղել Վահրամ Փափազյանի հետ: Անգամ նրան ընդունել է որպես իր փեսա: Ուրեմն որքան արժանի, դրական մարդ է եղել նա, որ Վահրամ Փափազյանը ցանկացել է իր աղջկան կնության տալ Լաերտ Վաղարշյանին: Բայց երիտասարդ ռեժիսորը, այս պատմությանն անդրադառնալով, ասում է, որ պարզապես ինքը պատրաստ չէր ամուսնության: Եվ Վահրամ Փափազյանի փափագն իրականություն չի դառնում:

Լաերտ Վաղարշյանն անգամ այդ ծանր վիճակում աննկարագրելի պատկառանք էր ներշնչում, ազնվականությունն ուղղակի թափվում էր վրայից, նա շարունակությունն էր իր հոր` մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի, որ սերում էր շուշեցի ազնվական ընտանիքից: Ազնիվ արյունը, կիրթ պահվածքն անհնար է ջնջել կամ թաքցնել: Ու ես այդ պահին զուգահեռներ անցկացրի նրա նկարած ֆիլմերի ու իր միջև, որոնք խիստ տարբերվում են հայկական էկրանի մյուս ֆիլմերից:

Սիրով ստեղծված «Առաջին սիրո երգը»:


Երբ խոսեցինք «Առաջին սիրո երգի» մասին, ասաց (բառացիորեն հիշում եմ նրա խոսքերը). «Խորեն Աբրահամյանը մեր երբեմնի երիտասարդության ապացույցն ու վկան է»: Այդ խոսքից ավելի հուզվեցի: Առաջին սիրո երգի» թեման ոչնչով աչքի չի ընկնում, տարածված մելոդրամա է, որն ուրիշ երկրներում էլ է էկրանավորվել: Եթե մի կողմ դնենք այս ֆիլմի հզոր դերասաններին, երաժշտությունը, ապա կասենք, որ այն ֆիլմ է նախ և առաջ մեր Երևանի մասին: Ինչպես է կառուցվում քաղաքը, ինչպիսին են նրա դեմքը հանդիսացող երևանցիները: Պարզ է, որ կառուցվում էր Սովետական Միություն կոչվող մեծ տերությունը, ու այս ֆիլմը նաև որոշակի քարոզչություն էր ենթադրում. կառուցվում էր Սովետական Միության հանրապետություններից մեկի սովետական մայրաքաղաքը: Բայց դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք իր քաղաքն անսահման սիրող երևանցուն, մարդիկ քաղաք էին կառուցում, դրսում քնում, ապրում' առանց դուռ կողպելու: Հիշում եմ' Լաերտ Վաղարշյանն իր ֆիլմի մասին ասաց. «Առաջին սիրո երգը» ստեղծվել է Երևանի նկատմամբ մեծագույն սիրով»: Նա և Յուրի Երզնկյանն զգացել էին ժամանակի զարկերակը:

Այդ շքեղ ֆիլմը`բարձրաշխարհիկ հասարակության վկան


Հիշում եմ` դպրոցական տարիներին մեզ ստիպում էին կինոդահլիճ գնալ ու դիտել ծրագրային ֆիլմեր: Այդ մեթոդին ես մինչև հիմա պարտական եմ, որովհետև հենց դրա շնորհիվ եմ առաջին անգամ դիտել և’ «Քաոսը», և’ «Գիքորը» և էլի շատ ֆիլմեր: Մինչև հիմա վառ տպավորություններ են մնացել. շատ շքեղ ֆիլմ է «Քաոսը»` զանգվածային տեսարաններով, հայ բարձրաշխարհիկ, բարեկիրթ, բարձրաճաշակ հասարակության նկարագրով, կենցաղով: Նույնպիսի կյանք ապրած, այդ արժեքները գիտակցաբար ու անգիտակցաբար գենետիկորեն կրող ռեժիսորը կարող էր միայն այդպիսի պատկերներով ֆիլմ նկարահանել, այդպես ներկայացնել ժամանակաշրջանն ու մթնոլորտը: Այդ ֆիլմի համար հատուկ տաղավարներ են կառուցվել, որպեսզի նույն մթնոլորտն ու պատկերը ստանային, ինչպիսին նկարագրված է վեպում: Հպարտանալ կարելի է, թե հասարակական ինչ բարձր դիրք են ունեցել հայերը Բաքվում: Սա բացառիկ ու կարևոր ֆիլմ է նաև նրանով, որ ապացուցում է, թե ինչ դեր են ունեցել հայերը Բաքվի տնտեսական կյանքում. նրանք ֆինանսական սյուներ են եղել: Իսկ դերասանական ի՜նչ հրաշալի կազմ է ընտրել ռեժիսորը: Ամեն ինչ հաշվի է առնված' կերպարների հագուկապը, խոսքը, լեզուն, ժամանակաշրջանի շունչն ու ոգին, զանգվածային տեսարանները, մի խոսքով' «Քաոսը»խիստ արժեքավոր ֆիլմ է: Իսկ Լևոն Աթոյանցի օպերատորական աշխատանքն ուղղակի հրաշալի է: Ես շատ եմ ուզում, որ այս ֆիլմը հաճախ ցուցադրվի, ու նոր սերունդը տեսնի, թե ինչ հասարակություն ենք ունեցել, ինչ կյանքով ու կենցաղով ենք ապրել, ինչ դիրք ենք ունեցել:

…Եվ ոչ միայն

Իր ֆիլմերի հետևում ինքն է կանգնած: Այդ տոհմիկ ազնվականությունը փոխանցվել է նաև իր ֆիլմերին ու հերոսներին: Այդ կերտվածքով է նա տեսել մարդկանց, այդպիսին էլ ներկայացրել է իր ֆիլմերում: Լաերտ Վաղարշյանն ունի նաև վավերագրական ֆիլմեր`  «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատրյան»: Այս ֆիլմերում ռեժիսորը ներկայացնում է հանճարեղ արվեստագետին մարդու ու ստեղծագործողի: Սրանք շատ արժեքավոր ֆիլմեր են նաև նրանով, որ փաստավավերագրական նյութեր են պարունակում: Հիշատակման արժանի է նրա ՙԿոչված են ապրելու՚ գեղարվեստական կինոնկարը երկու եղբայրների մասին: Ափսոս, որ սա էլ է այն ֆիլմերի շարքում, որոնք առհասարակ չեն ցուցադրվում հեռուստաէկրաններին: Շատերը տեղյակ էլ չեն, որ այդպիսի ֆիլմեր կան, որ բացի ՙԱռաջին սիրո երգից՚, Լաերտ Վաղարշյանը ուրիշ արժեքավոր ֆիլմեր էլ ունի:

1958 թվականի ապրիլի 4-ին Երևանի Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի «Առաջին սիրո երգը» ֆիլմի պրեմիերան: Նույն թվականի օգոստոսի 4-ին այն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում: «Առաջին սիրո երգը»:1958 թ. Սովետական Միության տարածքում ամենաշատ դիտված ֆիլմն է եղել: Այն մեծ ճանաչում է բերել Խորեն Աբրահամյանին: Միայն 1958 թ. «Առաջին սիրո երգը» դիտել է 24,6 միլիոն սովետական քաղաքացի:

Մի հատված Լաերտ Վաղարշյանի հուշերից այս կինոնկարի ստեղծման պատմությունից

…Հինգ հարյուր օգտակար մետր նկարելուց հետո պարզվեց, որ արածը [օպերատորի] լրիվ խոտան է: Պրոֆեսիոնալ ստուդիայի համար արտառոց բան: Ֆիլմը նորից սկսելու անհրաժեշտություն եղավ: Օպերատորին պատժեցին. նա հեռացվեց ֆիլմից: Սակայն տույժի ենթարկեցին նաև ինձ (ռեժիսորն ամեն ինչի համար պատասխանատու է): Բեմադրող-ռեժիսոր նշանակվեց նաև Յուրի Երզնկյանը: Ինձ ասացին, որ դա ձևական պատիժ է, երկու ընկերներով ավելի հեշտ կհաղթահարենք կազմակերպչական դժվարությունները: Հիրավի, մենք միասին լավ աշխատեցինք, բայց ճիշտ կլիներ, եթե սկզբից ևեթ միանայինք, այլ ոչ թե «իրերի բերումով»։

…Ֆիլմը երջանիկ կյանք ունեցավ մինչև օրս. արդեն երեսուն տարուց ավելի է, ինչ այն ցուցադրում են տեղական և կենտրոնական հեռուստատեսությամբ:

Երբեք հնարավոր չէ կանխատեսել կինոնկարի հետագա ճակատագիրը: Այսօր տեսնելով, որ այդ ֆիլմը դեռ ապրում է, ակամա մտածում եմ` դա բացատրվում է այն բանով, որ ստեղծված է սիրով առ Երևանը, սեր` կինոերկի համար անհրաժեշտ երանգներով:
«Առաջին սիրո երգը» իմ կյանքի երջանիկ դրվագներից էր:

 

Աղբյուրը` «Կինո աշխարհ»

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված