Արթուր Պետրոսյանը նոր պայմանագիր է կնքել «Ցյուրիխի» հետ
Սպորտ
Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը նոր պայմանագիր է կնքել շվեյցարական «Ցյուրիխի» հետ:
«Ցյուրիխ-2»-ը մարզող Արթուր Պետրոսյանի պայմանագիրը ավարտվել էր հունիսի 1-ին: Կողմերը 2 տարվա նոր պայմանագիր են կնքել և Արթուր Պետրոսյանը կշարունակի գլխավորել շվեյցարական հայտնի ակումբի 2-րդ թիմը:
Ավելացնենք, որ «Ցյուրիխ-2»-ը հանդես է գալիս Շվեյցարիայի 3-րդ լիգայում, որտեղ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
armsport.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում