Հուշարձան՝ ԱԻՆ-ում
Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում՝ «Արտակարգ քաղաքում» տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։
ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որ ընթացքում մանրամասն քննարկվել են հուշարձանի նախագծման, նմուշի պատրաստման և ձուլման հետ կապված հարցեր։
Նախնական տարբերակի համաձայն՝ հուշարձանը պատկերելու է տուժածին օգնություն ցուցաբերող հրշեջ-փրկարարների։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից