Օրվա շախմատային իրադարձությունները
Սպորտ
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր եւ գրոսմայստերներ Սանդրո Մարեկոյի (Արգենտինա), Վլադիսլավ Նեվեդնիչիի (Ռումինիա), Եվգենի Սվեշնիկովի (Լատվիա) եւ միջազգային վարպետ Պրասանա Վիշնուի (Հնդկաստան) հետ գլխավորում են աղյուսակը:
Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Ավետիք Գրիգորյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Դուք կարող եք «Մեծ Եվրոպա» մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում հունիսի 1-9-ը: Սկիզբը՝ ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից՝ գրոսմայստերներ Լեւան Պանցուլայայից, Միխեիլ Մճեդլիշվիլուց (Վրաստան) եւ Ֆարուխ Ամոնատովից (Տաջիկստան):
Եզրափակիչ տուրում Անդրիասյանը սպիտակներով հանդիպում է Մճեդլիշվիլու հետ:
Գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Գեւորգ Հարությունյանն ունեն 7-ական միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում