Հենրիկ Մխրթարյանը՝ 2012/13 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Football.ua կայքը կազմել է Ուկրաինայի 2012/13 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
Հատկանշական է, որ կայքը Ուկրաինայի առաջնության 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին ընդգրկել է հարձակման գծում:
«Մրցաշրջանի լավագույն ռմբարկու և խաղացող Հենրիկ Մխիթարյանհը հայտնվել է հարձակվողի դիրքում: «Շախտյորում» նա շատ հաճախ է հայտնվում հարվածային դիրքում, քան Լուիս Ադրիանոն: Իսկ նրա արդյունավետության մասին խոսելն ավելորդ է»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում