Ռուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Ի՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Պեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին Տուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում McDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AI Նոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասին Թաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ» Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերը 

Հայաստանի ինտերնետ-գովազդի շուկան` նոր խաղացողի սպասումով

Հայաստան

Media International ընկերության կողմից հայկական կայքերում գովազդ վաճառելու մեկնարկը դեռեւս հստակեցված չէ:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է Media International Service-ի (MIS) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Սաֆարյանը, Հայաստանի առաջատար հեռուստաալիքների գովազդի բացառիկ վաճառող ընկերությունը ծրագրում է այս տարի սկսել նաեւ ինտերնետ-գովազդ վաճառել:

Անդրադառնալով ուկրաինական Media International սեյլս-հաուսի կառավարիչ Վալերի Մաշտակովի կողմից FISH ինտերնետ-սեյլս-հաուսի վերահսկիչ փաթեթի գնմանը եւ հաղորդագրությանը, թե «ընկերությունները մտադիր են իրականացնել հեռուստատեսային ու ինտերնետ-գովազդի վաճառքների ինտեգրում, ինչպես նաեւ FISH-ը դուրս հանել նոր շուկաներ, մասնավորապես՝ Հայաստան, Տիգրան Սաֆարյանն ասել է.

«Այս մասին Վալերի Մաշտակովի հետ որեւէ հստակ պայմանավորվածություն դեռեւս չունենք, հայաստանյան կայքերում գովազդ վաճառելու մասին քննարկումներ եղել են, բայց կոնկրետ FISH-ը կլինի, թե այլ ուղղություն, դեռ պարզ չէ»,-ասել է նա Մեդիամաքս-ին:

Հայկական կայքերում Media International-ի կողմից գովազդ վաճառելու մտադրության մասին Մեդիամաքս-ը խոսել է նաեւ գովազդային այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Corpors Media ընկերության տնօրեն Կարեն Թորոսյանի կարծիքով, Հայաստանում ինտերնետ-սեյլս-հաուսի կարիքը կա, եթե այն ճիշտ աշխատի.

«Ինտերնետային գովազդի ոլորտը մեզանում բավական խառն է եւ չհամակարգված: Պրոֆեսիոնալ հիմքերով գրագետ աշխատանքն ու ժամանակակից տեխնոլոգիաները կբերեն ոլորտի զարգացման, որի արդյունքում կունենանք լրատվական կայքերում գովազդ տեղադրելու կուլտուրա, չեն լինի կայքեր, որտեղ լուրը կարդալուց ընթերցողը ստիպված կլինի շրջանցել մի քանի գովազդային բաներներ, որոնք հաճախ նույն ապրանքի կամ ծառայության, բայց տարբեր բրենդի մասին են լինում»:

Այնուամենայնիվ, Կարեն Թորոսյանը նկատել է, որ ինտերնետ-սեյլս-հաուս-ի առկայությունը կարող է իր մեջ մենաշնորհի վտանգ պարունակել, եթե վերջինիս հետ աշխատեն առաջատար լրատվական կայքերը, որոնց թիվն այնքան էլ շատ չէ:

BTL Services-ի տնօրեն Վահագն Նազարյանի կարծիքով, Media International-ի կողմից հայկական կայքերում գովազդ վաճառելը մենաշնորհի վտանգ չի պարունակում, քանի որ գներ ձեւավորողը շուկան է:

«Միակ խնդիրն այն է, որ չափող կազմակերպությունն ու սեյլս-հաուսը պետք է լինեն տարբեր եւ նույն շահերը չհետապնդող ընկերություններ: Եթե պատվիրատուն ունենա չափման օբյեկտիվ արդյունք, ապա մենաշնորհի վտանգ չկա »,-ասել է նա:

Վահագն Նազարյանը նշել է, որ ինտերնետ գովազդի շուկայում սեյլս-հաուսի գործունեություն ծավալող ընկերության նախադեպ արդեն կա.

«Շուկայում հաջողությամբ գործող ընկերություններից IP marketing-ն է, որը հանդիսանում է մի շարք լրատվական կայքերի գովազդի բացառիկ վաճառողը»:

Հայկական կայքերում գովազդ վաճառելու գործում Վահագն Նազարյանը կարեւորել է ինտերնետում վարկանշային չափումների համակարգերի լիարժեք աշխատանքը.

«Ներկայումս կան որոշակի տվյալներ, սակայն համակարգն ամբողջությամբ զարգացած չէ: Սեյլս-հաուսը կարող է նպաստել այս խնդիրների լուծմանը եւ խթանել ընկերությունների միջեւ առկա մրցակցությանը»,-ասել է Վահագն Նազարյանը:

IP marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի կարծիքով, ինտերնետային գովազդի վաճառքի ճիշտ կարգ սահմանելու եւ միջազգային չափանիշները կիրառելու դեպքում սեյլս-հաուսը դրական ազդեցություն կարող է ունենալ շուկայի վրա:

«Ինտերնյուս»-ի Media.am նախագծի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «Media International-ի կողմից հայկական կայքերում գովազդ վաճառելու հնարավոր ազդեցությունները գովազդային շուկայի վրա ավելի պարզ կլինեն, երբ հասկանանք ընկերության ազդեցությունը հեռուստագովազդի շուկայի վրա»:

Նյութի շարունակությունը կարդացեք այստեղ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ին
Ամենադիտված