ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ստացել է թեքվանդոյի 10-րդ դանի սև գոտի
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին շնորհվել է թեքվանդոյի բարձարգույն` 10-րդ դանի պատվավոր սև գոտի, գրում է Reuters-ը` հղում կատարելով Թեքվանդոյի համաշխարհային ֆեդերացիային:
Այն մասին, թե ի վիճակի է արդյոք 68-ամյա դիվանագետը մերկ ձեռքերով և ոտքերով աղյուսներ ջարդել, ինչպես հարիր է մարտարվեստին, ոչինչ չեն հայտնում: Ամեն դեպքում նրան մարտիկի բարձրագույն աստիճանի դան շնորհելը հարգանքի խորհրդանիշ է և վկայում է «ՄԱԿ-ի ու Թեքվանդոյի համաշխարհային ֆեդերացիայի շահերի համընկման մասին». կարծում է ֆեդերացիայի նախագահ Չանգ Վոն Չոն:
9-րդ դանը թեքվանդոյում համարվում է բարձրագույն աստիճան, իսկ 10-րդը միայն սիմվոլիկ նշանակություն ունի և շնորհվում է միայն սպորտի և առհասարակ հանրության առջև ունեցած արժանիքների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)