Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Այվազյան Վարդանի «չայեվոյն» ու Շաբոյան Արտակի «սուպերմենությունը»

Վերլուծական

Երեկ բավական պատահականորեն բացահայտվեց ԳԱԻ-ից հետո երկրորդ արդյունավետ, արդարացված ինքնածախսածածկվող` «խոզռասչոտով» աշխատող կանտորան: Այդ անշառ, իր գոյությամբ ոչ միայն պետբյուջեին, այլև ընդհանրապես ոչ մեկին վնաս չպատճառող հիմնարկը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, որը, հիշյալ նրբությունը հաշվի առնելով, կարելի է անգամ ԳԱԻ-ից էլ առաջ դնել. ԳԱԻ-ն շատերի ոտքն է տրորում, մինչդեռ ՏՄՊՊՀ քաղցր անունը կրող հիմնարկն ու իր ղեկավարը…

Պետբյուջեից անցյալ տարի այս կառույցին հատկացվել է 244 մլն դրամ, ճիշտ նույնքան էլ կազմել են տնտեսվարողների շահերը պաշտպանող հանձնաժողովի սահմանած տուգանքները՝ ոչ ավել, ոչ պակաս ճիշտ այնքան, որ ծախսերը փակեն և արդարացնեն իրենց գոյությունը:

«244 մլն ծախս է կատարվել, հենց այդ չափով էլ տուգանք է նշանակվել: Մենք մեր ծախսերը փոխհատուցում ենք, ծախսերը փակում ենք»,- հայտարարեց Արտակ Շաբոյանը բյուջեի կատարման հաշվետվությունը Ազգային ժողովին ներկայացնելու ժամանակ:

Բացահայտում առաջին՝ ՏՄՊՊՀ-ն ի սկզբանե պլանավորված է որպես խոզռասչոտով աշխատող հիմնարկ: Եվ որպես այդպիսին՝ պարտավոր է հավաքել այնքան, որքան դուրս է գրվել իր վրա:

Բացահայտում երկրորդ՝ ՏՄՊՊՀ-ն այնքան է տուգանում, որ փակի իր ծախսերը. քանի որ բյուջեից դուրս է գրվել 244 մլն, ուրեմն հարկավոր է տուգանել 244 մլն, եթե դուրս գրվեր 244 մլրդ, երևի թե հարկ կլիներ տուգանել 244 մլրդ, բայց քանի որ բանը դեռ դրան չի հասել, ուրեմն հարկավոր է օգտվել «թռի-վռի մի ճպուռի» կարգավիճակից և վայելել օլիգոպոլիաների հետ հաստատված ստատուս-քվոյի ընձեռած հնարավորությունները:

Բացահայտում երրորդ, որն արդեն մեկ-երկու տարի բացահայտվել է ի վերջո սեփական անկարողությունը գիտակցած վարչապետի և էկոնոմիկայի նախարարի կողմից. ՀՀ-ում օլիգոպոլիաների, մոնոպոլիաների դեմ չեն պայքարում, ՀՀ-ում «լֆիկները» ազգային արժեք են, դրա համար էլ «լֆիկներին» հարկավոր է փայփայել, գուրգուրել, թաղամասեր ու փակ շուկաներ նվիրաբերել, իսկ չար աչքից հեռու պահելու համար մեկ-մեկ ընդամենը ֆորմի մեջ մնալու համար «չայեվոյի» չափով տուգանք նշանակել:

- Չնայած Ձեր հանձնաժողովը աշխատում է, բայց տնտեսության համակենտրոնացման և կենտրոնացման աստիճանը մեծանում է, ինչը թույլ է տալիս ասել, որ գուցե Ձեր հանձնաժողովը չլիներ ավելի լա՞վ լիներ,- հարցնում է ռեալ հարկ վճարողների ցուցակն ուսումնասիրած Հրանտ Բագրատյանը:

- Մենք մենաշնորհների, օլիգոպոլիաների, գերիշխող դիրք ունեցողների դեմ չենք պայքարում: Մենք չենք պայքարում կենտրոնացվածության դեմ: Մենք պարզապես թույլ չենք տալիս գերիշխող դիրքի չարաշահումները,- պատասխանում է օլիգոպոլիաների դեմ պայքարի վարչապետական ոդիսականն ի սկզբանե յուրացրած և ամբախ-զամբախ հայտարարություններ թույլ չտված «ռեալ-պոլիտիկի» ասպետ Արտակ Շաբոյանը:

Հետո արդեն ՏՄՊՊՀ ղեկավարը պատմում է, որ ընկերությունները իրենցից ահագին վախենում են, եթե ոչ՝ սարսափում, քանի որ իրենք թե՛ տուգանք են նշանակում, թե՛ խայտառակում ընկերությանը, ում համբավն արատավորվում է, հենց որ իրենց հանձնաժողովը տալիս է այդ ընկերության անունը:

- Տնտեսվարողները վախենում են իրենց հեղինակության կորստից. դա ավելի է վախեցնում, քան տուգանելը, վախենում են վարկաբեկվելուց,- հայտարարում է Շաբոյանը:

- Լա՛վ, տուգանքը հասկացանք, իսկ կասե՞ք, գոնե մեկ դեպք ունեք, երբ չհիմնավորված բարձրացված գնի դիմաց ամբողջ հասույթը՝ շրջանառության չափը գանձել եք,- հարցնում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

- Այո՛, ունենք, - խիստ խորհրդավոր և հպարտորեն պատասխանում է Արտակ Շաբոյանը:

- Կասե՞ք որն ա, ո՞ր ընկերությունը, ու ինչքա՞ն ա էղել գումարը:

- Անցած տարի մենք տուգանել ենք ազոտական պարարտանյութերի շուկայում ազոտական պարարտանյութեր ներկրող ընկերությանը՝ գնի չհիմնավորված բարձրացման հետևանքով, շահույթը ամբողջությամբ բռնագանձել ենք պետական բյուջե:

- Ինչքա՞ն ա գումարը:

- 10 մլն դրամ,- հաղթական տոնով, ինքնագոհության գերդոզայով և բառերը հատիկ-հատիկ արտասանելով իր հզորությունն է փորձում պատգամավորներին ցուցադրել ՏՄՊՊՀ նախագահը:

Համընդհանուր փռթկոց, քրքիջ, գործարար-պատգամավորներից Գարեգին Նուշիկյանը տեղից վեր է թռնում և շարժվում դեպի դուռը:

- Ընենց թիվ ասիր, մարդը չդիմացավ, հելավ,- քրքջալով վրա է բերում Վարդան Այվազյանը:

- Չդիմացան նյարդերը,- ամբողջ մարմնով ցնցվելով ծիծաղում է Հրանտ Բագրատյանը:

Իսկ Արտակ Շաբոյանը նայում է, նայում ու գլխի չի ընկնում, թե ինչի են պատգամավորները ծիծաղում իրենց հանձնաժողովի հերոսության վրա:

Ա՛յ, եթե Վարդան Այվազյանը հաջորդ անգամ արտերկիր գնալուց Արտակ Շաբոյանին էլ տանի, երևի թե դրանից հետո ՀՀ ՏՄՊՊՀ-ն կունենա արդեն այնպիսի ղեկավար, ով կկարողանա վերջապես հասկանալ, թե ինչ ասել է 10 մլն դրամը՝ պատգամավորների, գործարարների համար, որ 10 միլիոնը պարարտանյութի մոնոպոլիստի համար նույնն է, ինչ Վարդան Այվազյանի «չայեվոյը»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված