Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին Ռյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետո Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) 

Հայաստանի Հանրապետություն. քաղաք Երևան. Նանսենի այգի

Հայաստան

Պատմությունն ավելի շատ հակամարտություններն է ցույց տալիս, հազվադեպ` այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել հակամարտությունների արանքում ճզմվող ժողովուրդներին: Պատմությունը, մեծ հաշվով, չէր հասցնի վավերացնել, թե ինչպես կարող է մեկ մարդը փախցնել և փրկել աշխարհի ափսեում դրված մի պատառ ժողովրդի կյանքը: Առանձին անհատներն են, որ հիշեցնում և վավերացնում են աշխարհի ամենակարևոր պատմություններից մեկը, երբ մտավորականը դուրս է գալիս իր լաբորատորիայից և օգնության ձեռք է մեկնում մի ժողովրդի: Գրում է henaran.am-ը։

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Նանսենի անվան այգում ճարտարապետ Ալբերտ և Արտաշես Սոխիկյանները, շինարար Յուրի Ավագյանը կառուցում են Նանսենի հիշատակին նվիրված թանգարան ու եկեղեցի: Ու սրա մասին նույնիսկ տեղաբնակները կարգին չէին տեղեկանա, եթե անցյալ տարի աղմուկ չբարձրանար, թե այգում շինարարություն է իրականցվում, ուրեմն` կազինո է կառուցվում` հասեք, փրկեք: Աղմուկը լռեց, երբ պարզ դարձավ, որ այնտեղ, իսկապես, ժամանակակից փոքրիկ թանգարան ու եկեղեցի է կառուցվում:

Նանսենի հայրենակիցներն էլ, դժվար իմանային մեծ աշխարհի վրա այս փոքրիկ կետը, որտեղ մի խումբ մարդիկ իրենց հայրենակցի հանդեպ ունեցած երախտագիտություն են հավերժացնում: Բայց այս նորվեգացիները մի հետաքրքիր ժողովուրդ են` առնում են քարտեզն ու վազում աշխարհով մեկ: Եվ ահա, համացանցային քարտեզը կովկասյան տարածաշրջանում նորվեգացիներին հուշել է Նանսեն անունը: Նրանք էլ նշել են այդ հատվածը որպես թիրախ գոտի ու աշխարհի ծայրից վազելով հասել այստեղ` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նանսենի այգի:

Ես, իհարկե, ոչինչ չհասկացա, թե ինչու են 70-ն անց այս մարդիկ քարտեզները ձեռքներին շնչասպառ վազում ու պտույտներ գործում այգու տարածքում: Բայց հաճելի էր տեսնելը, որ այս մարդիկ ապրելու մեծ հավես ունեն և ուզում են առողջ ու հետաքրքիր ապրե: Այգում հայ տարեց մարդիկ կային, ովքեր մեզ պես զարմացած հետևում էին նորվեգացիների վազքին: Ասացի՝ «Դուք էլ վազեք նրանց պես, տեսնո՞ւմ եք՝ ինչ առողջ կենսակերպ են վարում»: Նրանցից մեկը արագ գտավ իսկական հային արժանի պատասխան. «Բայց մենք էլ ենք ջահել երևում…»:
Վերջում, երբ նորվեգացի վազորդներն ավարտեցին իրենց շրջապտույտն ու մոտեցան դիտելու իրենց մեծ հայրենակցին նվիրված այդ անկյունը, հաճելի էր նրանց ժպիտներին հետևելը: Նորվեգացիների հետ զրույցից հասկացա, որ այս մարդիկ ամեն ինչ գիտեն մեծ մարդու և գիտնականի մասին: Եվ տեղյակ էին նանսենյան անձնագրերի մասին, որով հազարավոր հայեր փրկվել են կարողացել մեծ աշխարհում ապրելու տեղ գտնել:

Հիշեցնենք, որ Նանսենի, այլ հայասերների եւ հայ քաղաքական գործիչների ջանքերը զուր են անցնում Ազգերի լիգայում և Լոզանի կոնֆերանսում Ցեղասպանությունից փրկված հայերի համար դրական քաղաքական լուծումներ գտնելը: Այդ ժամանակ հայկական հարցը քաղաքականից վերածվում է մարդասիրականի. Պետք էր փախստականների համար ինչ-որ բան անել, ովքեր Ցեղասպանությունից հետո քաղաքացիական իրավունքներ չունեին հանգրվանած երկրներում: Այս խնդիրը լուծում է Նանսենը` 1922 թվականին Ժնեւի կոնֆերանսում առաջարկելով սահմանել իր ստորագրությամբ անձնական վկայականներ:

Մի գիտնականի եւ մի ժողովրդի միջեւ եղած սերը մեծ վավերագրություն ունի, որը կցուցադրվի նորակառույց թանգարանում: Թանգարանի ժամանակակից ու հարմարավետ լուծումները հաճելի անակնկալ էին: Այն փոքրիկ, շրջանաձեւ կառույց է` հարմարեցված ժամանակակից տեխնոլոգիաներով նյութերի ցուցադրման եղանակներին: Թանգարանի դիմաց Նանսենի արձանն է: Իսկ կողքը` եկեղեցի: Եվ հաճելի անակնկալ էր նաեւ այն, որ եկեղեցին նախագծվել է` զերծ մնալով ծավալապաշտական նկրտումներից: Երբ զրուցում էինք վերջին շրջանում սրված եկեղեցիների կառուցման մոլուցքի մասին, ծրագրում իր մասնակցությունն ունեցող ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ասաց. «Իհարկե, ճանապարհ վերականգնելն էլ եկեղեցաշինություն է, որովհետեւ հիմա մենք այդ խնդիրն ավելի շատ ունենք: Իհարկե, ինչքան եկեղեցի ունենք` բավական է: Եղածը պետք է պահպանենք: Դրա համար նախընտրել ենք շատ փոքրիկ եկեղեցի, համարյա մատուռ»:
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը մեզ հետ զրույցում պատմեց իր հեղինակած հրատարակված ու դեռ հրատարակվելիք գրքերի մասին: Եվ պատմեց, որ մի առիթով, երբ պաշտոնյաներին ներկայացրել է այդ գրքերի ցանկը, ներկաներից մեկը սրամտել է, թե` «Այդ գրքերի թիվը ճիշտ այնքան է, որքան Լենինին նվիրված հատորներն են եղել»: Իսկ Բախչինյանը պատասխանել է, որ ինքը ոչինչ չի հորինում. Նանսենն, իսկապես, գրվելու արժանի երեւույթ է: «Որտեղից եք գտնում գրքերի հրատարակման գումարները»,- հարցին Բախչինյանը պատասխանեց. «Նանսենի նման գիտնականը չի ամաչել եւ հայերի փրկության համար պարզել է իր գլխարկն ու գումար է հավաքել: Հիմա հասկանո՞ւմ եք…»:

ՀԳ. Արդեն վաղուց բոլորս զգացողություն ունենք, որ ամեն ինչ դուրս է եկել հսկողության շրջանակներից, մեր տեսադաշտից դուրս են մնացել գործեր, որոնք ի վիճակի ենք անել, բայց չենք անում: Որովհետեւ բոլորս աչք չենք բացում մեծ քաղաքականության բուռն անցուդարձից եւ բոլորս հետեւում ենք պատմական անցուդարձին' թե ինչպես են քաղաքական հակամարտությունների արանքում ճզմվում ժողովուրդներ: Սակայն, ինչպես Բախչինյանը կասեր, հասկանո՞ւմ եք, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կան անհատներ, ովքեր թանգարանի, այգու, հուշակոթողի եւ գրքերի միջոցով վավերացնում են մի մարդու գործը, որը Գարեգին Առաջին կաթողիկոսի բնորոշմամբ' «Ավետարանի մարդկային թարգմանությունն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին
Ամենադիտված