Հայաստան-Իսլանդիա՝ 1:2
Սպորտ
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2015-ի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալեց Իսլանդիայի ընտրանուն և պարտվեց 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավարտին՝ 43-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Էմիլ Ատլասոնը՝ հաշվի մեջ առաջ մղելով հյուրերին:
Մեր ընտրանուն հաջողվեց հավասարեցնել հաշիվը միայն 68-րդ րոպեին. Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աշոտ Սարդարյանը:
Ցավոք, մեր ընտրանին խաղավարտից մեկ րոպե առաջ գոլ բաց թողեց. աչքի ընկավ Ատլասոնը՝ ձևակերպելով դուբլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում