Որոշիչը բերած քվեների քանակն է
Հայկական Մամուլ
Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալված դեպքերը, թվում է՝ կասեցրեց մյուս մարզպետների պաշտոնանկության ալիքը: Երեկ, սակայն, իշխանական կուլիսներում շրջանառվում էր եւս երկու անուն՝ Տավուշի եւ Լոռու մարզպետների անունները: Ըստ լուրերի, իշխանությունը համարում է, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը թույլ է, իրեն չի արդարացնում: Եվ նախագահի ընտրությունների արդյունքներն էլ այդ թուլության հետեւանք էին: Ընտրական արդյունքներն են նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտալուտ պաշտոնանկության պատճառը: Ազատման հրամաններն ուշացան միայն ավելորդ աղմուկ չբարձրացնելու մտայնությամբ, որ պաշտոնանկությունները չվերագրվեն ընտրություններին: Իսկ վերջին իրադարձությունները լավ առիթ են մարզպետների դասում փոփոխություններ անելու համար: Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում իր հնարավոր պաշտոնանկության մասին եւ իրեն թույլ մարզպետ չի համարում: «Ո՞վ ասեց, որ պաշտոնում պետք է ցմահ աշխատել, ես առաջին անգամ Ձեզնից լսեցի այդ մասին… Ես չեմ կարող թույլ ղեկավար լինել, այսքանը»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը