ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ պատգամավորների աշխատավարձից պահումների մասին
Հայկական Մամուլ
ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը բոյկոտած պատգամավորների աշխատավարձից պահումները, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանի, եղել են ԱԺ կանոնակարգի համաձայն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն' ԱԺ լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովի նիստերից ու լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Ըստ Սողոմոնյանի՝ ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածով պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացրել է անաշխատունակության մասին թերթիկ, գտնվել է գործուղման մեջ կամ իր բացակայության մասին պաշտոնապես տեղեկացրել է ԱԺ նախագահին: Իսկ ապրիլի 9-ի նիստին ոչ կոալիցիոն 39 պատգամավորները բացակայել են եւ ո՛չ անաշխատունակության մասին թերթիկ են ներկայացրել, ո՛չ էլ զգուշացրել ԱԺ նախագահին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը