«Քանի դեռ անպատժելիություն է՝ վտանգված է երկրի անվտանգությունը»
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած միջադեպին՝ հիշել է «Հարսնաքարի» դեպքը. «Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեո հանրապետության նախագահը երկրի անվտանգությունը երաշխավորող անվտանգության խորհրդի նիստում ոչ թե խոսում Է մեր պետականության աոջև ծառացած խնդիրների մասին, այլ մեկ-երկու տողով դա Է ասում, բայց ամբողջությամբ իր ճառը նվիրում Է Ալիևին: Սա լավ նշան չէ:
Ասում են՝ քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես տեսնում: Այո, գետինը մտնեն Ադրբեջանի իշխանություններն էլ, բայց որպեսզի նրանց փնովենք երկրի նախագահի մակարդակով, պետք է մեր երկրի ներսում կարգուկանոն հաստատենք, օրինականություն հաստատենք, այն ժամանակ Ալիև չէ, ով ուզում է լինի՝ իսկապես կհաղթենք: Քանի դեռ տեսնում ենք՝ արդարադատություն չկա, անպատժելիության մթնոլորտ է, շատ-շատ վտանգված է երկրի անվտանգությունը»:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը